Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին, հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հարձակումների են ենթարկվել Նաբաթիա քաղաքի շրջանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:
«Այս հարվածները հասցվել են անխուսափելի սպառնալիքը վերացնելու նպատակով», - նշվում է զինվորականների հայտարարության մեջ:
Իսրայելական կողմի վարկածով՝ դա արվել է ի պատասխան «Հեզբոլլահի» զինված ջոկատների կողմից պայթուցիկով բեռնված երկու ԱԹՍ-ների արձակմանը դեպի Լիբանանի հարավում գտնվող այսպես կոչված անվտանգության գոտում տեղակայված իսրայելական ստորաբաժանումների ուղղությամբ:
Իսրայելցի զինվորականները կրակ են բացել անօդաչու սարքերի ուղղությամբ և խոցել դրանցից մեկը: Իսրայելական կողմից տուժածներ չկան, հայտնել են բանակում:
Հետևեք մեզ՝ այստեղ



