Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ֆերմայում աշխատելիս մահացել են 72-ամյա Ալան Ֆորդը և նրա 42-ամյա որդին՝ Ռիք Ֆորդը։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով People-ին։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ Չեշիրի շրջանում գտնվող Aston by Budworth բնակավայրում։ Արտակարգ ծառայությունները ֆերմա են ժամանել կեսօրից հետո՝ արդյունաբերական վթարի մասին ահազանգից հետո։ Տեղում պարզվել է, որ երկու տղամարդն ընկել են հեղուկ գոմաղբի համար նախատեսված հատուկ տարայի մեջ։
Փրկարարները տղամարդկանց դուրս են բերել տարայից, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։ Երկուսն էլ մահացած են հայտարարվել դեպքի վայրում։
Ոստիկանությունը դեպքի հանգամանքները շարունակում է քննության առնել։ Ֆերմա են այցելել նաև Մեծ Բրիտանիայի աշխատանքի և առողջության անվտանգության ոլորտը վերահսկող Health and Safety Executive-ի տեսուչները, որոնք համագործակցում են իրավապահների հետ։
Ալան Ֆորդը նախկինում ղեկավարել է Cheshire Agricultural Society-ն և այդ պաշտոնից հեռացել էր այս տարվա ապրիլին։ Նրա որդին՝ Ռիքը, նույնպես մի քանի տարի եղել էր կազմակերպության տնօրենների կազմում։
Կազմակերպությունը ցավակցություն է հայտնել Ֆորդերի ընտանիքին՝ նշելով, որ հայրն ու որդին երկար տարիներ մեծ ներդրում են ունեցել գյուղատնտեսական ոլորտի կազմակերպության աշխատանքներում։
Դեպքի վերջնական հանգամանքները դեռ պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



