Լավ լուր կենսաթոշակառուների համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ը տեղեկացնում է, որ կառավարությունը նախատեսում է շարունակական դարձնել կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրը՝ դրա գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Նախագծով նախատեսվում է նաև էականորեն փոխել հետվճարի չափը։ Մասնավորապես, անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսը նախատեսվում է բարձրացնել և սահմանել 20 տոկոս։
Միաժամանակ, կբարձրանա նաև հետվճարի առավելագույն չափը։ Եթե ներկայում այն կազմում է 6000 դրամ, ապա առաջարկվող փոփոխությունից հետո առավելագույն հետվճարը կկազմի 10 000 դրամ։
Past.am-ի փոխանցմամբ՝ փոփոխությունների արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների ստացվող գումարը կարող է ավելանալ մոտ 3000-4000 դրամով։
Այսպիսով, կառավարությունը նախատեսում է ոչ միայն երկարաձգել գործող ծրագիրը, այլև բարձրացնել դրա շրջանակում տրամադրվող հետվճարի չափը՝ խթանելով կենսաթոշակառուների կողմից անկանխիկ վճարումների կիրառումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



