ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կղզու ապագայի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Reuters-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել քննարկումների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, որ ԱՄՆ-ն պետք է ձեռք բերի Գրենլանդիան լարվածություն են առաջացրել Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև։
«Պաշտոնյաները մեծ ջանքեր են գործադրում իրավիճակը կարգավորելու համար։ Ցավոք, չեմ կարող կիսվել այդ բանակցությունների մանրամասներով, բայց կարող եմ ձեզ ասել, որ մեր երկխոսությունը շարունակվում է», – ասել է Գրենլանդիայի ԱԳ նախարարը:
Նախագահության երկրորդ ժամկետը ստանձնելուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիայից Գրենլանդիան ձեռք բերելու իր ցանկության մասին՝ պնդելով, թե դա «չափազանց կարևոր» է ամերիկյան անվտանգության համար։
Լարվածությունը մեղմելու և ճգնաժամը լուծելու նպատակով՝ Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն տարեսկզբին համաձայնել էին բարձր մակարդակի դիվանագիտական բանակցություններ վարել։
Հետևեք մեզ՝ այստեղ



