Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նովոսիբիրսկի մարզում կենցաղային վեճն ավարտվել է ողբերգությամբ․ սպանվել է 98-ամյա թոշակառու կին։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Չիկ գյուղի բնակարաններից մեկում։ Իրավապահները սպանության կասկածանքով ձերբակալել են կնոջ 38-ամյա թոռանը։
Քննության նախնական տվյալներով՝ տղամարդը նախորդ գիշեր, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վերադարձել է այն բնակարան, որտեղ բնակվում էր տատիկի հետ։ Տան մեջ վեճ է առաջացել, որի ընթացքում, ըստ քննիչների, թոռը դանակով մի քանի հարված է հասցրել 98-ամյա կնոջը։
Ստացած վնասվածքները մահացու են եղել, և կինը մահացել է։
Past.am-ի փոխանցմամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն հատկանիշներով։ Ներկայում քննարկվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, իսկ քննությունը շարունակվում
Հետևեք մեզ՝ այստեղ



