ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան զինվորականները չորեքշաբթի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցկացրել են 40 նավ, որոնք տեղափոխում էին 18 մլն բարել նավթ։ Սա ռեկորդային օրական ցուցանիշ է հակամարտության սկզբից ի վեր, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը, ամերիկյան զինվորականները վերջին մի քանի ամիսների ընթացքում օգնել են մոտ 1,500 առևտրային նավերի անցնել Հորմուզի նեղուցով։ Այս նավերը տեղափոխում էին մոտ 750 մլն բարել նավթ՝ նախատեսված համաշխարհային էներգետիկ շուկաների համար, հստակեցրել է նա։
Կուպերի պնդմամբ՝ Իրանը հուլիսի կեսերին ծովային շրջափակման վերսկսումից ի վեր նավթ չի արտահանել իր ափերից։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



