«Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան
ПОЛИТИКАԱդրբեջանական բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻԵԴ ում գերիների շահերը ներկայացնող փաստաբանը։
Սիրանուշ Սահակյանը ծանոթացել է դատավճռի մանրամասներին և պնդում է, որ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ։
«Չի հաստատվել նրա մասնակցությունը նրան վերագրված հանցանքներում»,- ընդգծեց Սահակյանը՝ հավելելով.- «Չկա գեթ մեկ ապացույց կամ վկա ու տուժող, որը նշել է, թե Վարդանյանը հանցագործություն է արել, որից էլ տուժել է որևէ ադրբեջանցի»:
Վարդանյանին վերագրվող տասնյակ հանցանքներում Բաքուն նրան մեղադրում է նաև Ավրորա մարդասիրական նախաձեռնության համար, թե Վարդանյանն ահաբեկչություն է արել, երբ Արցախ այցելած մրցանակակիրը ներկայացվել էր որպես հանցավոր կազմակերպության անդամ, իսկ նրան տրված մրցանակը համարվել է քրդական ծագում ունեցող բարեկամների ֆինանանսվորում։ Փաստաբանը հայտնեց նաև, որ Վարդանյանին մեղադրում են նաև կնքահայր լինելու, բարեգործություններ անելու համար:



