Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հրապարակվեց մի զեկույց, որը հերթական մակերեսային և գիտական հիմնավորում չունեցող տվյալների հիման վրա է։ Խոսքը դարձյալ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների մասին է, որոնց կասկածելի աշխատանքին պարբերաբար անդրադարձել ենք։ Նախորդ տարի նրանք Սյունիքի բնակավայրերում՝ Քաջարանում, Աճանանում և հարակից գոտիներում նմուշներ էին հավաքել՝ կասկածելի պայմաններում, հիմա արդեն ներկայացնում են դրանց արդյունքները. հատուկենտ հրապարակումներ հայտնվեցին՝ «Ծանր մետաղներ մարդկանց օրգանիզմում», «Մկնդեղ՝ երեխաների օրգանիզմում», «Պղինձ փոշու մեջ» և այլ վերնագրերով։

Հենց այդ հրապարակումները ստիպեցին մեզ չբավարարվել նշյալ «սարսափազդու» վերնագրերով։ Մենք փորձեցինք վերլուծել՝ համադրելով բաց աղբյուրների տեղեկատվությունն ու մասնագիտական կարծիքները: Ուսումնասիրության համար մեր լրագրողները զրուցել են տարբեր փորձագետների ու ոլորտի մասնագետների հետ։ Հիմա՝ ըստ հերթականության։

20 փորձանմուշ՝ ամբողջ մարզի համա՞ր

Առաջին բանը, որ աչք է ծակում, թվերի մասշտաբն է։ Սյունիքի մարզի յոթ տարբեր վայրերից վերցվել է ընդամենը 20 բնապահպանական նմուշ (15 փոշի, 4 նստվածք, 1 հող) և 62 մարդու մեզի անալիզ։ Քաջարանում, օրինակ՝ ֆիքսվել են պղնձի բարձր ցուցանիշներ, որոնք համեմատվել են Կանադայի խիստ շեմերի հետ։

Սակայն մասնագետների գլխավոր հարցադրումը հետևյալն է՝ արդյո՞ք մի քանի փողոցից կամ ճանապարհի եզրից քերված փոշու մեկ-երկու նմուշով կարելի է եզրակացնել, որ ամբողջ քաղաքն ապրում է ծայրահեղ աղտոտման մեջ։ Ի տարբերություն այս մեկ նմուշի, Քաջարանում գործունեություն իրականացնող հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները պարբերաբար և փաստարկված ներկայացնում են օդի աղտոտվածության մշտական մոնիտորինգի արդյունքները, ըստ որի, Քաջարանի օդը մաքուր է անգամ Երևանի օդից։ Հետաքրքիր է՝ չեխական այս ընկերությունը ինչո՞ւ է կենտրոնացել հենց հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը փաստացի տնտեսության գլխավոր հենասյունն է, ինչի մասին փաստում են թե՛ մասնագետները, թե՛ զուտ պաշտոնական թվերը։ Այս տարիների ընթացքում ինչո՞ւ օտարերկրյա այս կազմակերպությունը մի անգամ չորոշեց ստուգել, օրինակ՝ մայրաքաղաքի կամ Գյումրու օդի որակը, այդ բնակավայրերից կենսաբանական նմուշ վերցնել. փաստագրված է, որ այս տեղերում օդն ավելի կեղտոտ է, քան հանքարդյունաբերական Սյունիքի բոլոր բնակավայրերում։

Ինչևէ, չշեղվենք ու շարունակենք հետազոտության թեման։ Հսկայական տարբերություն կա գետնին նստած փոշու և օդում կախված՝ մարդու շնչառական ուղիներ թափանցող փոշու միջև։ Ճանապարհամերձ հողի մեջ եղած պղինձը դեռ չի նշանակում, որ բնակիչներն ամեն վայրկյան դա են շնչում։ Ի դեպ, հենց իրենք են նշել, որ ճանապարհամերձ հատվածներից են փոշու նմուշներ վերցրել։

Մկնդեղի «գաղտնիքը». ինչի մասին է լռում զեկույցը

Ամենատագնապալի վերնագրերը երեխայի օրգանիզմում հայտնաբերված մկնդեղի և մյուս բնակիչների օրգանիզմում առկա մոլիբդենի մասին էր։ Երբ կարդում ես զեկույցը, թվում է, թե լեռնարդյունաբերությունն է միակ մեղավորը, բայց անգամ ուսումնասիրության ներկայացման միջոցառման ժամանակ, ճշտող հարցին ի պատասխան, չեխերն անկեղծանում են՝ մետաղը հայտնաբերել են, բայց չգիտեն դրա ակունքի մասին:

ԱՄՆ-ի Թունավոր նյութերի և հիվանդությունների գրանցման դաշնային գործակալությունը հստակ սահմանում է՝ մեզում ընդհանուր մկնդեղի թիվը ոչինչ չի ասում, քանի դեռ չի արվել դրա տեսակավորումը: Այս պարագայում ինչո՞ւ են հոդվածները վերնագրվում այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե հայտնաբերված մկնդեղը խիստ թունավոր անօրգանական մետաղ է։

Գիտական հիմնավորումը հետևյալն է՝ կա նաև օրգանական մկնդեղ, որն օրգանիզմ է մտնում սովորական սննդից՝ ձկնեղենից, բրնձից, ջրից, և օրգանիզմի համար անվնաս է, այն դուրս է գալիս մեզի միջոցով։

Առանց այս երկուսը լաբորատոր ճանապարհով զատելու՝ մեկ ընդհանուր թիվը որպես թունավորման ապացույց հրամցնելը կա՛մ ցավալի անփութություն է, կա՛մ գիտակցված մանիպուլ յացիա։ Բացի այդ, մեկանգամյա անալիզը ցույց է տալիս ընդամենը վերջին մեկ-երկու օրվա սննդակարգը կամ ջրի ընդունումը, ոչ թե տարիների քրոնիկ ազդեցությունը։ Երբ այս ամենը փաթեթավորվում է «երեխաների օրգանիզմում մկնդեղ կա» հուզական շեշտադրմամբ, ստացվում է վախի իդեալական գործիք։

Ընդ որում, հետաքրքրականն այն հանգամանքն է, որ «Առնիկան» է հենց նշում, որ Քաջարանից վերցված նմուշների արդյունքներով, հայտնաբերված 5 մետաղների ծավալը, բացառությամբ մկնդեղի, չի գերազանցում հենց իրենց երկրի՝ Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության ցուցանիշը՝ արդյունաբերական հողերի համար սահմանված չեխական շեմը՝ 2,4 մգ/կգ։ Իսկ այն, որ մկնդեղը Քաջարանի հանքի հետ կապ չի կարող ունենալ, արդեն մասնագիտական հիմնավորում է։

500 մետրի վարկածը

Զեկույցում հատուկ տեղ է հատկացված Աճանան գյուղին և Արծվանիկի պոչամբարից դրա՝ 500 մետր հեռավորությանը։ «Մոտիկ է, ուրեմն վտանգավոր է». սա տրամաբանական առաջին ռեակցիան է։

Բայց պրոֆեսիոնալ մոտեցումը պահանջում է նայել ոչ թե քարտեզի գծին, այլ ապացույցներին։ Քամու ուղղությունը, ռելիեֆը, մասնիկների ծանրությունը որոշիչ են։ Եթե հետազոտողները պնդում են, որ պոչամբարի փոշին նստում է դպրոցի, տների կամ գյուղմթերքի վրա, ապա որտե՞ղ են այդ դպրոցի ներսի կամ տեղական խնձորի ու կաթի լաբորատոր անալիզները։ Դրանք պարզապես չկան։ Չչափված վարկածը մատուցվում է որպես կայացած փաստ, իսկ գյուղացուն կոչ է արվում չօգտագործել սեփական բերքը՝ առանց բերքը հետազոտելու։

Հետաքրքիրն այն է, որ, կարծես թե, միտումնավոր հաշվի չեն առնվում մյուս կողմի փաստերը։ Տարածաշրջանի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, կարելի է ասել, միակ հայկական ընկերությունն է, որ ամեն տարի հրապարակում է Կայուն զարգացման տարեկան հաշվետվություն՝ պետական և միջազգային ստանդարտներով արված մշտադիտարկումների տվյալներով։ Ինչո՞ւ հետազոտողները նույնիսկ փորձ չեն անում համադրել իրենց 20 նմուշը տարիների պաշտոնական ու բաց ցուցանիշների հետ։ Կամ ինչո՞ւ չեն փորձում գործակցել Սյունիքի խոշոր ընկերությունների հետ։ ԶՊՄԿ-ից հայտնեցին, որ իրենք տեղյակ էլ չեն եղել ուսումնասիրությունների մասին և իմացել են միայն ամիսներ անց՝ լրատվամիջոցների հրապարակումներից։

Հավաստի՞ են, արդյոք, այս տվյալները

Ի վերջո, պետք է լինի հստակություն. արդյո՞ք այս կազմակերպությունը լիցենզավորված է բնապահպանական և կենսաբանական նմուշներ վերցնելու և անալիզի ներկայացնելու համար։ Երբ նայում ես նկարներին, նմուշները վերցվում են նույն տարայով և նույն վրձինով, մեզը վերցնում և շաբաթներ անց ներկայացնում են չեխական ինստիտուտներ՝ անալիզի նպատակով, մինչդեռ մեզը անալիզի պետք է ներկայացնել գրեթե անմիջապես՝ 1-2 ժամվա ընթացքում։ Արդյոք այս կազմակերպությունը իրավունք ունի՞ կենսանմուշ դուրս բերել ՀՀ-ից, և արդյոք պահվո՞ւմ են տեղափոխման խիստ անհրաժեշտ պայմանները։ Սրանք հարցեր են, որոնց «Առնիկան» երբեք չի անդրադառնում, հարցեր են, որոնք անտեսվում են պետության կողմից, բայց որոնք ամենակարևորներից են այս «դրամայում»։

Սա միայն բնապահպանական հարց չէ։ Սա վերաբերում է երկրի արդյունաբերական ողնաշարին և տնտեսական անվտանգությանը։ Երբ մակերեսային թվերով ստվեր է նետվում ռազմավարական ոլորտի վրա, լեգիտիմ հարց է ծագում՝ ո՞վ է շահում այս խուճապից, և որտե՞ղ է ավարտվում իրական բնապահպանությունն ու սկսվում տնտեսական հարվածը։

Սյունիքի բնակիչն ունի անվտանգ միջավայրում ապրելու բացարձակ իրավունք, և որևէ ազդանշան չի կարելի անտեսել։ Բայց մարդիկ արժանի են ճշմարտության, ոչ թե էմոցիոնալ շահարկումների։

Իրական պատասխաններ ստանալու համար պետք է ոչ թե 20 պատահական նմուշ, այլ մեծ ու ներկայացուցչական ընտրանք՝ տարվա տարբեր եղանակներին, օդում կախված փոշու իրական չափումներ, կենսաբանական նմուշների խորքային, քիմիական ձևերը տարանջատող երկարաժամկետ լաբորատոր քննություն, և ամենակարևորը՝ անկախ պետական-գիտական վերահսկողություն։

Քանի դեռ սա արված չէ, ցանկացած բարձրագոչ հայտարարություն մնում է ընդամենը չապացուցված շահարկում, որտեղ տուժողը մեկն է՝ անհանգիստ ու մոլորեցված սյունեցին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship