Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ
ПОЛИТИКАԼեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X հարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»,- նշել է լեհ նախարարը։
Նա ընդգծել է, որ նոր գունդն ունենալու է մոտավորապես 1,000 զինվոր։
Նախարարը նաև հայտնել է, որ գունդը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային պաշտպանության համակարգերով, սակայն դրանց տեսակը չի հստակեցրել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



