Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով
ПОЛИТИКАՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, նման տեղեկատվություն ստացվել էր ուկրաինական կողմից: Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը ցուցում է տվել այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», - ասել է նա:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերում հայտարարվել է կրակի դադարեցման ռեժիմ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



