ԱՄՆ-ի մայրաքաղաքում 54-ամյա ընդմիջումից հետո վերսկսվում Է տրամվայների երթևեկությունը
МЕЖДУНАРОДНОЕՏրամվայների երթեւեկությունը, որոնց շահագործումն ԱՄՆ-ի մայքարաքաղում դադարեցվել Էր ավելի քան կես դար առաջ, այս շաբաթ վերկսկսվի Վաշինգտոնում: Ինչպես հայտարարել են տեղական իշխանությունները, առաջիկա շաբաթ օրը բացվում Է ուղեւորների կանոնավոր փոխադրումը վաշինգտոնյան տրամվայի առաջին եւ առայժմ միակ «ճյուղով», որի երկարությունը կազմում Է շուրջ 3,5 կիլոմետր:
Վաշինգտոնում տրամվայների հաղորդակցությունը դադարեցվել Էր 54 տարի առաջ: Այն փորձում Էին վերականգնել արդեն վաղուց՝ տակավին 10 տարի առաջ: Սակայն ծրագրի իրագործումը բազմիցս դուրս Է եկել հաստատված գրաֆիկից, իսկ դրա ծախսերն զգալիորեն գերազանցել են սկզբնական նախահաշիվը: Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ մինչ այժմ այդ նպատակի համար ծախսվել Է շուրջ 200 միլիոն դոլար:
Ճյուղը Կապիտոլիումի բլրի մոտ՝ Յունիոն-սթեյշն երկաթուղային կայարանի հարակից շրջանը կապում Է բնավ ոչ ամենաբարեկեցիկ բնակելի թաղամասերի հետ, որոնք գտնվում են Անակոստիա գետից այն կողմ՝ Վաշինգտոնի արեւելքում:
Պլանավորվում Է նաեւ այլ գծերի կառուցում: Հեռանկարում ԱՄՆ-ի մայրաքաղաքում տրամվայի ուղիների երկարությունը պետք Է կազմի 59 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



