Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան
ПОЛИТИКАՎերջին շրջանում առիթներ ունեցել եմ հրապարակային խոսելու, որ ուկրաինական պատերազմը, այսպես շարունակվելու դեպքում, կարող է տարածվել նաև Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս՝ այլ երկրներում: Այն պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել:
Եվրոպական որոշ երկրների, ու գործող որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում ու հարակից գոտիներում նոր աղետների պատճառ դառնալ: Ոչ մի երաշխիք չկա, որ աշխարհն այսօր ապահովագրված է սահմանափակ միջուկային հարվածներից:
Քիչ երկրներ կան, որ կարող են ռեալ ներգործություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու և խաղաղության հասնելու գործում: ԱՄՆ նախագահ Թրամփի բանագնացներ Սթիվ Ութքոֆի և Ջերարդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած միջնորդական առաքելությունը գուցե բացառիկ (գուցեև վերջին հնարավորություն) դեր ունենան եվրոպական տարածաշրջանի ապագայի համար: Այդ պատերազմը պետք է հնարավորինս արագ կանգնեցնել: Այն այլևս վտանգավոր է շատ երկրների համար, և առաջին հերթին՝ Եվրոպայի:
1
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
2
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
3
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»



