ԲՀԿ մամուլի խոսնակի հավանական թեկնածուն հայտնի է
ПОЛИТИКАOrer.am-ը գրում է.
Թեև ԲՀԿ նախկին խոսնակ Վահան Բաբայանը խուսափում է մեկնաբանել, թե ինչն էր մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական տալու պատճառը, բայց վերջին շրջանում նման խոսակցություններ ժամանակ-առ ժամանակ շրջանառվում էին: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ եղավ այն, ինչի մասին վաղուց խոսվում էր ԲՀԿ-ի կուլիսներում:
ԲՀԿ-ի մամլուլի խոսնակի պաշտոնը, սակայն, երկար թափուր մնալ չի կարող և Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն` այս պահին այդ պաշտոնում հավանական երկու թեկնածուի անուն է շրջանառվում: Թեկնածուներից մեկը ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանն է, ով դաշտի հնաբնակներից է և, ամենայն հավանականությամբ, հենց նրա թեկնածությունն էլ կդառնա առավել ընդունելի և հենց նա էլ կզբաղեցնի ԲՀԿ խոսնակի պաշտոնը:
Ա.Գ.
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



