Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ընկերասեր, չափված-ձևված երեխա էր։ Երկու-երեք տարեկանից սիրում էր պարել և լավ էր պարում։ Մեզ մոտ՝ Վայքում, սկսեց պարի խմբակ հաճախել։ Պարն իր համար դարձավ մի ուրիշ աշխարհ, իր ամբողջ էությամբ նվիրված էր դրան։ Յոթ տարի հաճախեց պարի խմբակ։ Երբ դասերի հարցում մի բան դուրս չգար, իրեն ասում էի՝ պարի խմբակից կհանեմ, միանգամից արձագանքում էր. «Մամա՛ ջան, հիմա կսովորեմ»։ Հինգ տարի նաև շվիի դասերի է հաճախել։ Նույն կերպ տարված չէր շվիով, ինչպես պարով, բայց պարտաճանաչ հաճախում էր դասերին։ Մեկ րոպե հանգիստ չէր մնում։ Անգլերեն, շվի, շախմատ, պար. իր օրն այնքան հագեցած էր։ Երջանիկ մանկություն և պատանեկություն է ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարութի մայրիկը՝ տիկին Նատալ յան։

Հարութը ծնունդով Վայոց ձորի մարզից է՝ Վայք քաղաքից։ «Շատ էր սիրում իր քաղաքը։ Իր ամբողջ կյանքը կապված է հայրենի քաղաքի հետ»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին իր տեսակով առաջնորդ էր։ «Իր կարծիքը հետաքրքիր էր թե՛ իր ընկերներին, թե՛ ուսուցիչներին, այն պարտադիր հաշվի էին առնում։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Հարգանքով էր բոլորի հետ։ Փոքրերի, մեծահասակների և յուրաքանչյուրի հանդեպ, ով կարող էր ուշադրության կարիք ունենալ, նա անասելի հոգատար էր։ Դպրոցում գերազանց էր սովորում։ Սիրում էր մաթեմատիկան։ Ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի բաժինը։ Սիրում էր ընթերցել։ Ծառայության ընթացքում իրեն գրքեր էի ուղարկում։ Ինձ ասաց, որ կարդամ «Վերջին ուսուցիչը»։ Ծառայության վայրից անգամ խորհուրդներ էր տալիս, թե ինչ ֆիլմ դիտեմ կամ գիրք կարդամ»։

Մայրիկը վերհիշում է նաև որդու ուսանողական կարճ, բայց լեցուն օրերը։ «Վճարովի համակարգ ընդունվեց, բայց իր ՄՈԳ-ն այնքան բարձր էր, որ ռոտացիայով անվճար համակարգում հայտնված հինգ ուսանողներից մեկն էր։ Առաջին օրից հայտնվեց համալսարանի ուսխորհրդում։ Մասնակցեց նաև «КВН»-ին։ Իր գլխավորած թիմը գրավեց առաջին հորիզոնականը։ Գավաթ ունի, որը հիմա մեր տանն է՝ իր փառքի անկյունում։ Ապրում էր «КВН»-ի փորձերով, սիրում էր իմպրովիզներ անել։ Առ այսօր իր ընկերները, մարդիկ, որոնք այսօր համալսարանում դասախոսություններ են կարդում, մեզ հյուր են գալիս։ Մի քանի ամսվա մեջ այնքան ամուր կապ էր ստեղծել ընկերների և բոլոր-բոլորի հետ։ Այնքան պատմություններ են վերհիշում իր ընկերները։ Ի դեպ, իր քույրիկին էլ Նարե անվանակոչեցինք՝ հիմնվելով ընկերների պատմությունների վրա։ Պատմում են, որ ականջակալներով ամբողջ օրը երգ էր լսում՝ «Նեմրա» խմբի «Նարեն»։ Հարութս կատակել էր. «Գնում եմ բանակ, ինձ համար Նարե կգտնեք, մինչև գամ»։ Ընկերները հիմա նաև հիշում են՝ իրեն աղջիկների նկարներ էինք ուղարկում, նա էլ արձագանքում էր՝ իմ ճաշակով չէ։ Շատ հումորով էր, կազմակերպչական ջիղ ուներ։ Դասերը սկսելուց մեկ շաբաթ հետո կազմակերպել էր, կուրսընկերների հետ մեկնել էին Գյումրի։ Չմարող հետք է թողել իր ընկերների կյանքում։ Համալսարանում միշտ ասել է. «Այս կյանքում ոչինչ մեր ձեռքում չէ, ինչ ի վերուստ տրված է, դա կատարում ենք, ո՞վ ենք, որ ինչ-որ բան փոխենք»։ Այնքան շատ բանաստեղծություններ է գրել, շատ ծանր տողեր են։ Չգիտեմ, թե ինչն է նպաստել այդ տողերը գրելուն, որովհետև այնքան երջանիկ մանկություն է ունեցել, լիարժեք ընտանիքում է մեծացել»։

2020 թվականի հունվարի 19-ին Հարութը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Մուղնիի զորամասում (ՀՕՊ), հուլիսին տեղափոխվել է Հադրութ։ «Ցավոք, մենք այդպես էլ չտեսանք իր ծառայության վայրը։ Մեկ օր, մեկ ժամ անգամ չտրտնջաց, որևէ բանից չբողոքեց։ Նույն կերպ նաև պատերազմի թեժ օրերին։ Միայն մեկ անգամ եղբոր՝ ի՞նչ կա հարցին, խոսքը փոխեց և ուրիշ հարցի մասին սկսեց խոսել։ Միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է, ուղղակի զգում էինք, որ լարված ու արագ է խոսում։ Միայն դա էր։ Այդ պատճառով հանգիստ էի, մտածում էի՝ անհնար է, որ իր տեղը վատը լինի, բայց նա ամեն ինչ քողարկում էր, ծածկում, որ հանկարծ չանհանգստանայինք»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առաջին օրերին կապ չունեինք, ասում էին, որ Արցախ աշխարհն ամբողջությամբ հոսանքազրկվել է։ Չորրորդ օրն էր, օնլայն դաս էի անցկացնում աշակերտներիս հետ, Հարութս զանգեց, այդ պահին աշխարհն իմն էր։ Այդ օրվանից ամեն օր զանգել է, նույնիսկ օր է եղել, երբ երկու անգամ է զանգահարել։ Եղել է Հադրութում և այլ ուղղություններում։ Շատ մանրամասներ չգիտենք, մեր դուռը որևէ մեկը չբացեց և մեզ մանրամասներ չպատմեց մեր տղայի ուղուց։ Իսկ իրենց դեպքն առհասարակ առեղծվածային է եղել։ Այդ օրերի հետ կապված ամեն ինչ մութ մնաց մեզ համար։ Միայն այն գիտենք, որ վերջին օրն իրենց կապ են տվել՝ այդ հատվածից դուրս եկեք, արդեն ամեն ինչ գրավված է»։

Հոկտեմբերի 21-ին՝ ծնողների ամուսնության 20-ամյակին, Հարութն անմահացել է Հադրութի Դրախտիկ-Տող հատվածում։ «Այդ օրն առավոտյան՝ տասն անց կես, զրուցեցինք։ Ասաց՝ հայրիկին էլ կբարևես։ Շատ կարճ զրույց էր։ Հետո ինքս ինձ ասացի՝ անհնար է, որ Հարութը չհիշեր, թե այսօր ինչ օր է։ Նա այնքան նրբանկատ էր։ Նույն րոպեին հետ զանգեցի, բայց անհասանելի էր։ Չգիտեմ, թե ինչպես էր այդ մեկ ակնթարթը հարմարեցրել ու զանգահարել։ Այլևս իրենից զանգ չստացանք։ Երրորդ օրը բոթը ստացանք, որ իրեն բերել են Վայք։ Իրեն չենք փնտրել, նա եկավ, մեզ հասավ։ Ես այն սևազգեստ մայրերից եմ, ով իր որդուն տեսել է, հրաժեշտ տվել։ Մեկ շաբաթ հետո իր հեռախոսահամարին զանգ եկավ, հայրիկը պատասխանեց։ Հարութի հետ էին ուզում խոսել։ Ամուսինս ասաց, թե ինչ է պատահել։ Զանգահարողը պատմեց. «Հարութը Մարտունիից նոր զենք էր ստացել, ուզում էի իմանալ՝ խնդիր եղե՞լ է դրա հետ, թե՞ ոչ»։ Զրույցի մի պահի նույն տղան ամուսնուս հարցրեց. «Հոպար ջան, Հարութին ամբողջակա՞ն եք բերել»։ Դրական արձագանք ստանալով՝ պատասխանեց՝ երջանիկ պապա եք»։

Ապրելու ուժի մասին։ «Ի՞նչ ուժի մասին է խոսքը։ Իրար խաբելով, ամեն ինչ քողարկելով՝ ապրում ենք։ Աշխատում ենք, կրկին սերունդ եմ կրթում, դուստր ունեցա։ Հարութս եղբայր ուներ, իսկ հիմա արդեն՝ նաև քույրիկ։ Նարես ամեն օր ասում է՝ ես ապերին կարոտել եմ։ Այնքան է լսել Հարութիս մասին տարբեր պատմություններ։ Մեկ անգամ Հարութս ինձ ասաց՝ իմ հզոր մամա։ Գուցե հասկացրեց, որ պետք է ուժեղ լինեմ։ Ափսոս էին մեր լույս երեխաները, ամեն մեկը մի ոլորտում իրեն գտնելու էր, մեր երկրի համար պիտանի քաղաքացիներ էին լինելու։ Ափսոսում եմ այն աղջիկներին, որոնք այսպիսի ամուսիններ պետք է ունենային, բայց չունեցան։ Այսպիսի տղաներն այնքան հրաշալի հայրեր էին լինելու, բայց բազմաթիվ ընտանիքներ չկազմվեցին, բազմաթիվ երեխաներ չծնվեցին»։

Հ. Գ. - Հարութ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Վայքի ընտանեկան գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира