Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
ОБЩЕСТВОԼուգանսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 54-ամյա կին է մահացել սեփական տնտեսությունում ցուլի հարձակման հետևանքով։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ Վելիկա Չերնիգովկա գյուղում։ Կինը զբաղվել է տնային տնտեսության աշխատանքներով և մաքրել է անասունների հետևից, երբ կենդանին հանկարծ հարձակվել է նրա վրա։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ցուլը մի քանի անգամ հարվածել է կնոջը գլխով և եղջյուրներով, ինչից հետո նաև հարվածներ է հասցրել սմբակներով։ Ստացած վնասվածքները կյանքի համար անհամատեղելի են եղել, և կինը մահացել է դեպքի վայրում։
Դեպքի պատճառներն ու կենդանու ագրեսիվ վարքագծի հանգամանքները դեռևս հստակեցվում են։
Past.am-ը շարունակում է հետևել դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



