Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և ամբողջությամբ խզի կապերը միլիտարիզմի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից, ամբողջությամբ խզի կապերը միլիտարիզմի հետ և կոնկրետ գործողություններով նվաճի Ասիայի հարևան երկրների ու միջազգային հանրության վստահությունը»,- ասել է դիվանագետը։
Մաո Նինգի խոսքով՝ պատմության ճիշտ ընկալումն ու վերաբերմունքը կարևոր ցուցանիշ են այն բանի, թե արդյոք Ճապոնիան ունակ է հավատարիմ մնալ խաղաղ զարգացման ուղուն: Դիվանագետը հիշեցրել է, որ իր ժամանակին Ճապոնիան անդամակցել է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ ճապոնական միլիտարիզմի հանցագործությունների ճանաչման և ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր դրույթների ընդունման պայմանով:



