ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ
ПОЛИТИКАՊարսից ծոցում իրանական նավերին ԱՄՆ ԶՈւ հերթական հարվածները տանում են էսկալացիայի նոր փուլի և սպառնում անվտանգությանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իրանական առևտրային նավերի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները ոչ միայն տարածաշրջանում լարվածության վտանգավոր էսկալացիա են ներկայացնում, այլև ուղղակի սպառնալիք են տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է իրանական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի գիշերը իրանական պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել է Պարսից ծոցում իրանական երեք քաղաքացիական նավին ԱՄՆ-ի հասցրած հարվածների մասին: ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ:
Իրանը Պարսից ծոցում իրանական լցանավերի վրա ԱՄՆ-ի հարձակումներին ի պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող Մուվաֆֆակ-Սալթի և Արքայազն Հասան ավիաբազաներին, որոնք օգտագործվում են ամերիկյան ԶՈւ-ի կողմից:



