Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ ներքաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես բանտային լճացման հատված: Առնվազն մակերեսին եղած պատկերը այդպիսին է: Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսեք. ընդդիմադիր հիմնական ուժերի գրեթե բոլոր առաջնորդները այսօր գտնվում են որոշակի խափանման միջոցների տակ: Ու խոսքը ոչ միայն խորհրդարանում ներկայացված ուժերի լիդերների մասին է, այլև արտախորհրդարանական, այդ թվում՝ աղմկահարույց ու խայտառակ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարան չանցած ուժի ղեկավարի ու ներկայացուցիչների:

Արտաքուստ կամ առաջին տպավորությունը կարող է լինել այն, որ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա քաղաքական շահերն սպասարկող ռեպրեսիվ մեքենայի, լուծել է իր հիմնական խնդիրը՝ մեկուսացնել ազգային, ընդդիմադիր ուժերին, չեզոքացնել դիմադրության օջախները: Դա, ինչպես նշել ենք նախորդ անդրադարձներում (և ինչը ակնհայտ է), Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները կարողանա իրականացնել՝ նվազագույն կամ զրոյական դիմադրության պայմաններում:

Այո, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերի նյարդերն ու ռեսուրսները կենտրոնացված են բանտային իրողությունների, դատերի ու դատարանների վրա: Այնպիսի պատկեր է, որ ընդդիմադիր ուժերի՝ ազատության մեջ մնացած ներկայացուցիչների հարցազրույցներն ու ճեպազրույցները կա՛մ փաշինյանական բանտերի ու խոշտանգարանների դարպասների մոտ են, կամ դատարանների շենքերի:

Այո, կան հայտարարություններ, հարցազրույցներ, կան հրապարակային ելույթներ: Այսինքն, կա ակտիվություն: Բայց այդ ակտիվությունը հաճախ «պտտվում է» փաշինյանական իշխանության ձևավորած բռնատիրական սարդոստայնի ու դրանով պայմանավորված իրողությունների շուրջ:

Մյուս կողմից, կրկնենք, սա միայն մակերեսին եղած պատկերն է, որը, թույլ տանք մեզ կարծել, բուն իրողությունների, հնարավոր զարգացումների միայն փոքր մասն է արտացոլում: Կարճ ասած՝ դա սառցալեռան երևացող մասն է: Բայց ընդհանուր պատկերացման համար շատ կարևոր է, թե ինչ է կատարվում չերևացող հատվածում:

Ակնհայտ է, որ նույն փաշինյանական իշխանության որդեգրած «դեպի Եվրոպա» քաղաքական կուրսի կամ, ինչպես շատ փորձագետներ են նկատում, արկածախնդրության հետևանքով Հայաստանին սպասում են նոր փորձություններ: Ու այդ հարցում կան արդեն Հայաստանի իշխանություններից չկախված հանգամանքներ: Մի կողմից՝ Ռուսաստանն է բավականին կոշտ դիրքավորվում՝ հասկանալիորեն արագացնելով աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում հստակ պատասխան տալու, «ԵՄ թե ԵԱՏՄ» տարբերակով հանրաքվե անցկացնելու հարցը: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն է շարունակաբար հիշեցնում Փաշինյանին, որ պարտավորվել է ՀՀ Սահմանադրությունը փոխել ու հանրաքվե անել:

Հընթացս նկատենք, որ Փաշինյանը Հայաստանն այնքան է «ինքնիշխանեցրել», որ հիմա ով չի ալարում, Հայաստանին պարտադրում է հանրաքվե անել: Բայց չշեղվենք:

Ստեղծված իրավիճակում և կանխատեսվող ցնցումային զարգացումներին ընդառաջ չափազանց կարևոր նշանակություն է ստանում այն հարցը, թե ի՞նչ աշխատանք է փորձում կատարել գործող ընդդիմությունը, ինչպե՞ս է այն դիրքավորվում:

Եթե փաշինյանական իշխանությունը, որ վերջին ընտրություններում նույնիսկ իրենց հրապարակած թվերով հազիվ 49 տոկոս է ստացել, խոսում է «ժողովրդի անունից», ապա ընդդիմադիր ուժերը այդ առումով ընդհանրապես չպետք է որևէ խնդիր կամ բարդույթ ունենան: Մանավանդ, որ նույնիսկ վարչական ռեսուրսայինով իշխանության օգտին ձայն տվածների մի մասի շրջանում հետընտրական սթափեցման միտումներ են դիտարկվում: Իրական ընդդիմադիր ուժերը միասին վերցրած մոտ 500-600 հազար ռեալ քվե են ստացել: Կրկնենք՝ տոտալ ռեպրեսիաների, վարչական ռեսուրսի կիրառման, պետական լծակներով սոցիալական «լավությունների» ու այլ ընտրախախտումների պայմաններում: Ու դա լուրջ քաղաքական կապիտալ է:

Հիմա ընդդիմադիր ուժերի համար վրա է հասնում այդ քաղաքական կապիտալը նյութականացնելու ևս մեկ հնարավորության պահ: Այն հաշվարկով, որ «իքս պահին» ընդունակ լինեն ստանձնել պատասխանատվությունը և պետության նավը կարողանան հետ պահել ժայռերին բախվելուց:

Այդ տեսանկյունից առաջինն ուշադրության կենտրոնում է հայտնվում «Ուժեղ Հայաստանը»: Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ դիրքավորում ունի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, ինչպես է դրսևորվում: Հարկավ, «Ուժեղ Հայաստանն» էլ ունի պատանդառված ակտիվ ներկայացուցիչներ, խմբակցության երևի կեսից ավելի ներկայացուցիչների դեմ իշխանությունները «գործեր» են կարել: Միաժամանակ, այս ուժի լիդեր Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի մեջ: Այդուամենայնիվ, «Ուժեղ Հայաստանը» կարող է կազմակերպչական առումով մյուս ընդդիմադիր ուժերի հնարավորությունների մեկտեղման, համակարգման, իրական համագործակցության էական դեր կատարել:

Քավ լիցի, օբյեկտիվորեն ընդդիմադիրները ավելի շատ պատճառներ ունեն միավորվելու կամ գործողությունները համադրելու համար, քան՝ հակառակը:

Ինչ վերաբերում է զուտ խորհրդարանական անցուդարձին, ապա ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ ակտիվություն դրսևորում են: «Հայաստան» դաշինքի դեպքում պարզ է, այստեղ կա բավականին փորձ, իսկ առաջին անգամ խորհրդարան մտած նորակազմ ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» պարագայում հստակ է, որ առավել ակտիվ լինելու համար ունի առավել քան բավարար պատրաստված ու նկատելի կադրեր: Օրինակ՝ Դավիթ Ղազինյանի, Տիգրան Աբրահամյանի, Հայկ Ֆարմանյանի, Ռուբեն Մխիթարյանի, այլ պատգամավորների, հասկանալի է՝ նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթներն ու այս կարճ ժամանակահատվածում ծավալած գործունեությունը ևս այդ են վկայում: Ի դեպ, հետաքրքիր է, որ «Ուժեղ Հայաստանը» բավականին հետևողական դրսևորվեց ԱԺ մշտական հանձնաժողովների՝ «ընդդիմության քվոտայով» հասանելիք նախագահների (փոխնախագահների) պաշտոններում ներկայացված լինելու հարցում: Դա, չնայած այն կանխատեսելի իրողությանը, որ քպական մեծամասնությունը մի քանի անգամ «տորպեդահարեց» «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուների ընտրությունը:

Ամեն պարագայում, ընդդիմության հիմնական աշխատավայրը մոտակա ժամանակահատվածում ոչ միայն խորհրդարանական ամբիոնն ու խոսափողները պիտի լինեն, այլև հանրապետության քաղաքները, գյուղերը, հրապարակները: Կարճ ասած՝ պետք է կոնկրետ աշխատանք ժողովրդի հետ: Կոնկրետ «Ուժեղ Հայաստանն» այս կարճ ժամանակահատվածում արդեն ցույց է տվել, որ հենց այդ ճանապարհով էլ գնալու են:

Ի դեպ, չմոռանանք, որ առջևում ՏԻՄ ընտրություններ են: Ընդդիմությունը ունի հնարավորություն՝ «քաղաքականացնել» այդ ընտրությունները:

Շատերն են նշում, որ պետք է ընկալելի օրակարգ ձևակերպել ու այն հնարավորինս լայն զանգվածների հասցնել: Մեր իրողությունները նկատի ունենալով՝ նաև անհրաժեշտություն կա այդ գործն արագ անել: Իսկ դրա համար ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան համագործակցել: Կարծում ենք՝ դրան կարող է ակամայից նպաստել նաև ներկայիս «բանտային լճացման» վիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира