Հեքիաթային տնակներ՝ Աֆրիկայի հենց կենտրոնում. նախկին ստրուկների հիմնած շրջանը
ЛАЙФ Վառ, գունավոր երկհարկանի տնակներ, սպիտակ նրբագեղ դռներ, սալիկներով պատված ճանապարհներ ու բարյացակամ հարևաններ: Թվում է, թե սա Կոպենհանգենում կամ Ստոկհոլմում գտնվող թաղամաս է, սակայն այն իրականում գտնվում է աշխարհի հեռավոր կետում՝ ՀԱՀ-ի Քեյփթաուն քաղաքում,- գրում է Past.am-ը: 


Բո-Կաապ շրջանը գտնվում է Սայնալ Հիլ (Signal Hill) բլրի վրա ու հանդիսանում է Քեյփթաունի ամենագեղատեսիլ ու հին բնակավայրերից մեկը:
Բո-Կաապի բնակիչները ստրուկների սերունդներ են, որոնց բերել են հոլանդացիները Մալայզիայից, Հնդկաստանից, Շրի Լանկայից ու այլ երկրներից 16-17-րդ դարերում:
Այդ ստրուկներին այն ժամանակ անվանում էին Cape Malays, սակայն ոչ բոլորն էին մալայզիացի: Սակայն այդ շրջանը անգամ հիմա անվանում են Մալայզիական թաղամաս:



18-րդ դարում բրիտանացիները Քեյփթաունը խլեցին հոլանդացիներից ու քաղաքի կյանքում սկսեցին դրական տեղաշարժեր կատարվել:
Բնակիչներին թույլատրվեց դավանել իրենց կրոնը, չեղյալ հայտարարվեց ստրկությունը, դադարեց մարդկանց առևտուրը:








