Ереван, 10.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում

ОБЩЕСТВО

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրայնացվել է ներքին գործերի նախարարության նախաձեռնած օրինագիծը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նոր իրավական կարգավորումներով և պետական տուրքի չափերի վերանայումներով, որոնց համաձայն՝ թե՛ քաղաքացիություն ստանալու և առավել ևս քաղաքացիությունից հրաժարվելու տուրքի չափերը զգալիորեն աճել են։ Քաղաքացիություն ստանալու համար նախատեսված ներկայիս 50 հազար դրամի փոխարեն տուրքը բարձրացվել է մինչև 250 հազար դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար ներկայիս 150 հազար դրամի փոխարեն պետական տուրքը հասցվել է 1,5 միլիոն դրամի։

Հարցին, թե ինչու են դրույքաչափերն այդքան անհամաչափ բարձրացել, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը երեկ տված իր հարցազրույցում պատասխանել է ՝ Հայաստանը համեմատելով Եվրոպական զարգացած պետությունների հետ և ասելով, որ հնարավորինս այդ երկրների չափորոշիչներին է համապատասխանեցվել վերանայված պետական տուրքի չափը։

Նախարարը մեջբերել է Ավստրիայի օրինակը՝ ասելով, որ այնտեղ քաղաքացիության շնորհման արժեքը մոտ 1600 եվրո է։ Նախարարը թերևս չի հաշվարկել, որ Հայաստանում նվազագույն և միջին աշխատավարձերը զգալիորեն ցածր են Ավստրիայի ցուցանիշներից, ինչպես նաև երկու երկրների կենսամակարդակների միջև հսկայական անջրպետ կա, և նման թվեր սահմանելը տրամաբանական չէ։

Զավեշտալի է նաև, որ 1,5 միլիոն դրամ չունենալու դեպքում քաղաքացին պատանդ է մնալու երկրում՝ չկարողանալով, դիցուք, այլ երկրի քաղաքացիություն ստանձնել։ Ի վերջո, մարդու նաև սահմանադրական իրավունքն է որոշելու, թե որ երկրի քաղաքացի է ուզում լինել և որ երկրի հանդեպ ստանձնել պարտավորություններ։

Բարդացել են նաև քաղաքացիություն ստանալու պահանջները, այնպես որ Հայաստանի քաղաքացի դառնալու ցանկություն ունեցող անձը մի շարք խոչընդոտների առաջ է հայտնվելու։ Փաստացի, նախագծով այն անձինք՝ անգամ ազգությամբ հայերը, քաղաքացիության դիմում ներկայացնելուց առաջ վերջին առնվազն երկուսուկես-երեք տարին Հայաստանում չբնակվելու դեպքում կտրուկ մերժման են արժանանալու։

Փոխարենը՝ Հայաստանում հինգ տարով օրինական բնակության իրավունք ստացած քաղաքացիները, որոնք նույնպես առնվազն վերջին երկուսուկես տարին բնակվել են Հայաստանում, կարող են իրենց բախտը փորձել Հայաստանի քաղաքացի դառնալու հարցում։ Նախագծով Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող են դառնալ 8 տարին լրացած այն անձինք, որոնք վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում ունեցել են «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված օրինական բնակության իրավունք և այդ հինգ տարվա ընթացքում առնվազն 915 օր (մոտավորապես 2,5 տարի) գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Բայց ամեն օտարերկրացի, եթե հինգ տարով օրինական բնակության իրավունք ունի և վերջին տարիներին էլ բնակվում է Հայաստանում, չի կարող արժանանալ Հայաստանի քաղաքացիության, եթե չի տիրապետում հայերենին և ՀՀ Սահմանադրությանը։

Քաղաքացիություն ստանալու դիմումի համար հինգ տարվա օրինական բնակության պահանջը չի տարածվում այն անձանց վրա, որոնք վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետությունում ունեցել են օրինական բնակություն, այդ ընթացքում առնվազն 549 օր գտնվել են Հայաստանում և մինչև քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը՝ վերջին երկու տարվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ են Հայաստանի քաղաքացու հետ, կամ Հայաստանի քաղաքացի զավակ, ծնող ունեն, կամ նրանց ծնողը նախկինում ունեցել է Հայաստանի քաղաքացիություն։ Հայաստանում փախստական ճանաչվածները, մեր պետության համար բացառիկ ծառայություն մատուցած, ազգությամբ հայ և Հայաստանում բնակվելու ցանկությամբ այստեղ առնվազն մեկ տարվա բնակություն ունեցող անձինք ևս հեշտ ընթացակարգով կարող են դառնալ ՀՀ քաղաքացի։

Նախագծով խստացվել է նաև քաղաքացու՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը ստուգելու ընթացակարգը։ Ընթացիկ օրենքով ազգությունը հաստատելու համար պարզապես օրենքով նախատեսված փաստաթղթեր են ներկայացվում։ Նախագծի հեղինակները կարծում են, որ միայն սահմանափակ փաստաթղթերի առկայությունը բավարար չէ անձի հայկական ծագումը հաստատելու համար։ Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նախկինում եղել են դեպքեր, երբ ազգությամբ հայի համար նախատեսված պարզեցված կարգից օգտվելու նպատակով փաստաթղթերում ծնողի, տատի, պապի կամ այլ ազգականի ազգությունը փոխվել և նշվել է «հայ»։

Վիճակագրության հավաստմամբ՝ 2023–2026 թվականներին նման 71 դեպք է բացահայտվել. 2023-ին արձանագրվել է այդպիսի միայն 5 դեպք, 2024-ին՝ 21, 2025-ին՝ 26, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 19 դեպք։

Նախագիծը նախատեսում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը պետք է ձևավորվի ներքին գործերի նախարարի հրամանով և որոշի՝ արդյոք ներկայացված տվյալները բավարար են անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատելու համար։

Հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի ու տվյալների շարքում ներառված են դիմողի ներկայացրած փաստաթղթերը, արխիվային տվյալները, համայնքային, եկեղեցական կառույցների կողմից տրված վկայականները կամ այլ հավաստող տեղեկություններ։

Քաղաքացիություն ստանալու ընթացակարգի հաջորդ փուլը քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ստանալն է, որն ուժի մեջ է մտնում անձի կողմից երդման տեքստը ստորագրելու պահից, եթե այն ստորագրվել է հրամանագրի ընդունման օրվանից մեկ տարվա ընթացքում։ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ընդունելուց հետո անձը պարտավոր է հրամանագրի ընդունման օրվանից մեկ տարվա ընթացքում անձամբ ներկայանալ լիազոր մարմին՝ երդման արարողությանը մասնակցելու և երդման տեքստը Հայաստանի տարածքում ստորագրելու համար։

Մեկ տարվա ընթացքում անձի կողմից երդման տեքստը չստորագրվելու դեպքում հրամանագիրն ուժի մեջ չի մտնում, և անձը կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար՝ օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով։ Ըստ հիմնավորման՝ գործնականում եղել են դեպքեր, երբ անձը նախագահի հրամանագրից հետո տարիներով չի ներկայացել երդման արարողությանը։ Այդ պատճառով անհասկանալի է մնացել՝ նա ընդհանրապես ցանկանում է ավարտել քաղաքացիություն ստանալու գործընթացը, թե ոչ։ Որոշ դեպքերում նույնիսկ հնարավոր չի եղել բացառել նրա մահացած լինելու հանգամանքը։ Ըստ այդም՝ առաջարկվող մեկ տարվա ժամկետը պետք է վերացնի այդ անորոշությունը։

Նախագծում առկա է նաև երդման տեքստը՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները»:

Այս փոփոխություններն, ըստ նախագծի հեղինակների, կոչված են բացառելու այնպիսի դեպքերը, երբ Հայաստանի հետ բավարար փաստացի կապ չունեցող անձը քաղաքացիությունն օգտագործում է հիմնականում ճամփորդական կամ այլ գործնական առավելություններ ստանալու համար։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ևս, մեկնաբանելով նման նախագծի կարևորությունը, խոսել է այդ խնդրի մասին․

«Գաղափարապես ուզում ենք վերանայել քաղաքացի-պետություն հարաբերությունները, որովհետև քաղաքացիությունը ենթադրում է բարձրագույն իրավական կապ քաղաքացու և պետության միջև՝ ձևավորելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Դժվար է ասել՝ այն անձը, որը չի գտնվում Հայաստանում, ռեզիդենտ չէ, արդյո՞ք տվյալ անձի կենսական շահը Հայաստանի Հանրապետությունն է, թե՞ ոչ։ 3 օրով Հայաստան այցելելով կամ ընդհանրապես Հայաստան չայցելելով՝ չես կարող ասել, որ մենք ունենք ազգությամբ հայի բնակության հաստատման պահ Հայաստանում, այն սահմանում է Սահմանադրությունը։ 183 օր առնվազն անձը պիտի բնակվի կոնկրետ երկրում, ազգությամբ հայերի դեպքում նախատեսել ենք, որ 2 տարվա կտրվածքով պիտի ռեզիդենտության ցենզ ունենա Հայաստանում։ Մենք չենք բարդացնում ընթացակարգերը, մենք կատարում ենք Սահմանադրության պահանջը։ Եվրոպացի գործընկերներն էլ են գնահատում, որ մենք շատ բաց ենք պահում քաղաքացիության շնորհման դաշտը»,- երեկ տված հարցազրույցում նշել է նախարարը։

Նա տեղեկացրել է, որ այժմ հատկապես ազգությամբ հայերի համար քաղաքացիության կարգը բավականին պարզեցված է։ Հայաստանում չբնակվող հայը կարող է մոտենալ դիվանագիտական հաստատություն, տալ համապատասխան հայտը, որից հետո հայտը տեղափոխվում է Հայաստան, ընթացքավորվում, որից հետո տվյալ անձը մերժում կամ հաստատում է ստանում։ Որպես կանոն, ըստ նախարարի, պատասխանը դրական է լինում։

Նախագծով փոփոխություն է նախատեսվում նաև քաղաքացիությունից հրաժարված անձանց համար։ Ներկայումս քաղաքացիությունից հրաժարվելուց հետո օրենքը չի սահմանում նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում անձը չի կարող կրկին վերականգնել ՀՀ քաղաքացիությունը։ Այսինքն՝ նույն պահին անձը կարող է փոշմանել և նորից դիմել քաղաքացիությունը վերականգնելու համար։ Նախագծով առաջարկվում է քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիության վերականգնման հնարավորություն չտալ տվյալ քաղաքացուն առնվազն հինգ տարի։

Նախարարությունը նման սահմանափակումը բացատրում է նրանով, որ գործնականում լինում են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, իսկ կարճ ժամանակ անց փորձում են այն վերականգնել։ Նախագծի հեղինակները, մասնավորապես, մատնանշում են այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիությունից հրաժարվելը կարող է կապված լինել որոշ պարտավորություններից խուսափելու կամ դրանք հետաձգելու հետ, իսկ հետագայում քաղաքացիությունը վերականգնելու միջոցով անձը կրկին ցանկանում է օգտվել քաղաքացիությունից բխող իրավունքներից և հնարավորություններից։

Հիմնավորման մեջ որպես օրինակ նշվում է նաև այն դեպքը, երբ ծնողը հրաժարվում է քաղաքացիությունից՝ արական սեռի երեխաների քաղաքացիության դադարեցման կամ պարտադիր զինվորական ծառայության պարտավորություններից խուսափելու կամ դրանց կատարումը հետաձգելու նպատակով, իսկ հետագայում փորձում է վերականգնել քաղաքացիությունը և կրկին օգտվել դրանից բխող իրավունքներից ու արտոնություններից։ Այնպես որ, պետությունը փորձում է փակել քաղաքացիության կարգավիճակն իրավիճակային օգտագործելու հնարավորությունը։

Նախագիծը հավանության արժանանալու դեպքում ուժի մեջ է մտնելու 2028 թվականի հունվարի 1-ից։

Թագուհի Ասլանյան

Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»