Ամիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը
ОБЩЕСТВОՀայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։
Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։
Միջոցառումն անցկացվեց «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։
Ամիօ բանկը կարևորում է ֆինանսական գրագիտության զարգացումը և մշտապես աջակցում է այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Ֆինանսական գիտելիքներն ու պատասխանատու ֆինանսական վարքագիծը տեղեկացված և ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարևոր հիմք են։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20



