Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկին զուգընթաց՝ Աբու Դաբին կդիտարկվի որպես դրանց անցկացման հնարավոր վայր․ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երբ անցնենք բանակցությունների հաջորդ փուլի բովանդակային նախապատրաստման փուլին, վստահ եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ և մասնավորապես Աբու Դաբին՝ որպես անցկացման վայր, կլինեն օրակարգում», - լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ԱՄԷ-ն բազմիցս հայտնել է նման բանակցություններ հյուրընկալելը շարունակելու իր պատրաստակամության մասին։ «Մենք դա շատ գրավիչ ենք համարում և բարձր ենք գնահատում ԱՄԷ-ի կողմից ցուցաբերվող այդ պատրաստակամությունը», - նշել է Պեսկովը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



