Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արամ Առաքելյանին պատկանող «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․Վարդենիս, Մեծ Մասրիկ, ապրանքանիշը՝ «Մասրիկ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ըմպելիք նարնջի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով, «Գազավորված ըմպելիք տանձի համով» և «Կոլայի համով գազ? ?վորված ըմպելիք» արտադրատեսակների նմուշները՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:



