Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիում կայանալիք Zion Festival 2026 երաժշտական փառատոնի կազմակերպիչներն արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը միջոցառմանը։ Այս մասին հայտնում է SHOT Telegram-ալիքը։
Փառատոնը նախատեսված է սեպտեմբերի 25-26-ին։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն գնել էին ընդհանուր առմամբ շուրջ 500 հազար ռուբլու տոմսեր և այժմ փորձում են վերադարձնել գումարը։ Նրանցից ոմանք դիմել են նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կազմակերպիչներին մեղադրելով ազգային պատկանելության հիմքով խտրականության մեջ։
Zion Festival-ի տոմսերը վաճառվել են 2,7-ից 4,5 հազար ռուբլով։ Ընդ որում, դրանց վաճառքը շարունակվում է, այդ թվում՝ ռուսալեզու հարթակներից մեկում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



