Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ)

ОБЩЕСТВО

Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են մարդկային կյանքեր խլել․ միջին հաշվով յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ դրանց հետևանքով մեկ մարդ մահանում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով աշխարհում զոհվել է շուրջ 1 միլիոն 160 հազար մարդ։ Ամեն տարի ևս 20-50 միլիոն մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Միևնույն ժամանակ, չնայած ամբողջ աշխարհում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիարդով, վերջին 15 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ցուցանիշը աշխարհում նվազել է 21 %-ով։ Հայաստանում ևս դրական միտում արձանագրվել է։

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը նշել է, որ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Նրա խոսքով՝ զոհերի թվի նվազման միտումը պահպանվում է արդեն երկու տարի անընդմեջ։

Մասնավորապես՝ 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ 2025 թվականին՝ 2024 թվականի համեմատ, ևս 50-ով։ Արման Չիլինգարյանի գնահատմամբ՝ 2024-2025 թվականների և 2026 թվականի մինչև օգոստոսի վերջն արձանագրված ցուցանիշների հանրագումարում զոհերի թիվը շուրջ 100-ով պակաս է, այսինքն՝ 100 փրկված կյանք ունենք։

Արման Չիլինգարյանը վստահեցնում է՝ Պարեկային ծառայությունը հետևողականորեն համալիր միջոցառումներ է իրականացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների զգոնությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումները ներառում են ինչպես վարչական իրավախախտումների արձանագրումը, այնպես էլ իրազեկման, նախազգուշացման և հանրային իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

Մասնավորապես, 2025 թվականին ՊԾ-ի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1 միլիոն արձանագրություն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 62,000-ով։ Արձանագրվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու ավելի քան 21,000 դեպք, որը 2024 թվականի համեմատ ավելացել է մոտ 1000-ով։ Առանց մանկական նստատեղի (նստատեղերի) վարելու վերաբերյալ կազմվել է ավելի քան 11,000 արձանագրություն. այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 5,700-ով։ Իսկ սահմանված արագության գերազանցման մասով արձանագրվել է ավելի քան 108,000 իրավախախտում, ինչը 26,000-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի համոզմամբ՝ մահվան ելքով ՃՏՊ-ների նվազումն ինքնին դեռ չի երաշխավորում անվտանգ երթևեկություն։ Այստեղ վճռորոշ է պետության և քաղաքացու արդյունավետ համագործակցությունը, քանի որ առանց մեկի ջանքերի՝ մյուսի քայլերի օգտակար գործողության գործակիցը դառնում է զրոյական։

Տիգրան Քեյանը նշել է, որ պետությունը պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնի անվտանգ երթևեկություն ապահովելու համար՝ պատշաճ կահավորելով ճանապարհներն ու խաչմերուկները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լուծել նաև լուսավորության խնդիրները հատկապես ճանապարհների այն հատվածներում, որտեղ վթարներն ավելի հաճախ են արձանագրվում, ինչպես նաև ապահովել պատշաճ հսկողություն՝ երթևեկության կանոնները պահպանելու նպատակով։

Տիգրան Քեյանը նաև ընդգծել է, որ քաղաքացիների դերը երթևեկության կանոնները պահպանելն է, կրթվելը և գիտակցելը, որ կանոնների խախտումը ընդունելի չէ։ Նրա խոսքով՝ նման վարքագիծը վտանգում է ոչ միայն խախտում կատարող անձի, այլև ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների և քաղաքացիների կյանքը։

Այդ համատեքստում ՆԳ նախարարությունը կարևորում է նաև կրթական բաղադրիչի ներդրմամբ հանրության շրջանում իրավահարգ վարքագծի ձևավորումը, որը ևս իր հերթին նպատակ ունի նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դրանց հետևանքով պատճառվող զոհերի թիվը։

Պարեկային ծառայության պետի տեղակալն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում նաև կրթության միջոցով վարորդների վարքագծի փոփոխությանը։ Նրա խոսքով՝ վերջերս շրջանառության է դրվել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է, որ օրենքի ընդունումից հետո քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը կկարողանան մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելու և դրական արդյունք ապահովելու դեպքում։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում արձանագրված դրական միտումը կարևոր է, սակայն վերջնանպատակը միայն վիճակագրության բարելավումը չէ։ Նվազող յուրաքանչյուր ցուցանիշ, առաջին հերթին, փրկված մարդկային կյանք է։ Անվտանգ երթևեկությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետության վերահսկողությունն ու կանխարգելիչ քայլերը համադրվում են քաղաքացիների բարձր պատասխանատվության և իրավագիտակցության հետ։

Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, լինել զգոն և ուշադիր։ Հիշե՛ք՝ յուրաքանչյուր կանոնի պահպանում կարող է կանխել հերթական պատահարը, իսկ կանխված պատահարը՝ փրկել մարդկային կյանք։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха