ՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակը
СПОРТՀայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Չարենցավանը ներկայացնող ակումբը կամային հաղթանակ տոնեց՝ 2։1։
Հաշիվը բացեցին բանակայինները. 5-րդ րոպեին աչքի ընկավ Մայք Ասիրյանը։ 51-րդ րոպեին Ահմադ Սամանին խփեց պատասխան գոլը։ 6 րոպե անց Չիմուկա Լուենդոն ապահովեց «Վանի»՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։
Այս խաղից հետո Արմեն Սանամյանի գլխավորած թիմը 4 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8-րդն է 7 միավորով։
8-րդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Նոային», իսկ ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Սարդարապատի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



