Հայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն Մարուքյան
БЛОГԱյս թողարկման ընթացքում քննարկվում և վերլուծության են ենթարկվում Հայաստանի քաղաքական ու անվտանգային մի շարք առանցքային թեմաներ՝ սկսած Տիգրանաշենի հնարավոր հանձնման շուրջ ձևավորվող նոր քննարկումներից մինչև տարիներ շարունակ կրկնվող նույն քաղաքական սցենարները։ Անդրադարձ է կատարվում այն հարցին, թե ինչու են նույն դերակատարները, նույն հռետորաբանությունն ու նույն ընդդիմադիր ուժերը պարբերաբար վերարտադրվում, իսկ արդյունքը մնում է նույնը՝ հերթական ռազմավարական դիրքի, ճանապարհի կամ քաղաքական լծակի կորուստ։
Քննարկման առանցքում է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու հայտարարությունը և դրա շուրջ ծավալված արձագանքները։ Ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների հետագա ճակատագիրը, Արցախի իշխանությունների նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաները և այն հարցը, թե ինչ ձևաչափով կարող են շարունակվել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության աշխատանքները։
Խոսվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ անցած տարիներին կայացրած որոշումների, Արայիկ Հարությունյանի հրաժարականի, պատերազմի և հետպատերազմյան շրջանում թույլ տրված սխալների, ինչպես նաև Ադրբեջանի հանցագործությունների ու Հայաստանի իշխանությունների կողմից դրանց վերաբերյալ ձևակերպումների մեղմացման վտանգի մասին։ Ընդգծվում է, որ Արցախի հարցը միայն բարձրագոչ հայտարարություններով պահել հնարավոր չէ․ անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու, ինչպես նաև արցախահայության իրավունքների ու վերադարձի հնարավորության պաշտպանությունն ապահովող ձևաչափեր ստեղծելու համար։



