Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը
МЕЖДУНАРОДНОЕԱկնկալվում է, որ երկուշաբթի Օմանում կայանալիք՝ Իրանի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։ Այս մասին Reuters-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով, ստորագրված համաձայնագրի հասնելու հավանականությունը ցածր է։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպումը կայացել է Օմանի նախաձեռնությամբ։
Նա նաև հայտնել է, որ Իրանը շարունակում է ձգտել այնպիսի համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին վճարներ գանձել այդ ջրային ուղուց օգտվող նավերից։ Օմանն իր հերթին դեմ է այդ առաջարկին։
Հարկ է նշել, որ Իրանն ու Օմանն արդեն մի քանի ամիս է՝ բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



