Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբ
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և 57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ:
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։
Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։
Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կարճ ժամանակում 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։
Կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



