Արհեստական բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ
МЕЖДУНАРОДНОЕԱրհեստական բանականության զարգացման տեմպերը դանդաղեցնելու շուրջ քննարկումների ֆոնին ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հիշեցրել է, որ դեռ 12 տարի առաջ զգուշացրել էր՝ արհեստական բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը։
«Տասներկու տարի առաջ», — պատասխանել է Մասկը 2014 թվականի իր այն գրառմանը, որում ընդգծել էր, թե արհեստական բանականությունը «պոտենցիալ առումով ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը»։
Շաբաթ օրը Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կոչ է արել դանդաղեցնել ավելի հզոր արհեստական բանականության մոդելների մշակումը՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Ավելի ուշ Իլոն Մասկը համաձայնություն է հայտնել ԱԲ-ի զարգացումը դանդաղեցնելու վերաբերյալ նրա առաջարկին։
Ավելի վաղ Anthropic-ի հետազոտող Ջեյքոբ Քոքսոնը հայտարարել էր արհեստական բանականության ոլորտից հեռանալու մասին՝ վախենալով, որ տեխնոլոգիական կորպորացիաների միջև ընթացող մրցավազքն աշխարհը մոտեցնում է «անվերադարձ կետի» և կարող է հանգեցնել ապոկալիպտիկ սցենարի արդեն 2027 թվականի վերջին։



