Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքը
ОБЩЕСТВОՌուսաստանի «Ռոսիա» ավիաընկերության Կրասնոյարսկ–Նովի Ուրենգոյ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղևորուհին տղա է ունեցել։ Այս մասին հայտնել է ավիափոխադրողը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Superjet-100 ինքնաթիռով իրականացվող FV6817 չվերթի ընթացքում։ Վայրէջքից մոտ 40 րոպե առաջ 36 շաբաթական հղի ուղևորուհին բորտուղեկցորդներին հայտնել է, որ ջրերն են գնացել։
Կնոջ համար սա երրորդ ծննդաբերությունն էր, և այն շատ արագ է ընթացել։ Ինքնաթիռում բժիշկ ուղևորներ չեն եղել, ուստի անձնակազմը պատրաստվել է անհրաժեշտ օգնությունն ինքնուրույն ցուցաբերել։ Ուղևորուհուն տեղափոխել են սրահի հետնամաս, որտեղ բորտուղեկցորդները հետևել են նրա վիճակին։
Օդանավի հրամանատարը կապ է հաստատել դիսպետչերի հետ և խնդրել օդանավակայան ժամանած ինքնաթիռին մոտակայքում բժշկական անձնակազմ ապահովել։
Երեխան ծնվել է Մոսկվայի ժամանակով 12:28-ին՝ ուղևորների ինքնաթիռից իջնելուց ընդամենը մեկ րոպե անց։
Վայրէջքից հետո ինքնաթիռ է բարձրացել բժշկական բրիգադը։ Մայրն ու նորածինը տեղափոխվել են ծննդատուն, որտեղ բժիշկների հսկողության տակ են։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, սա առաջին դեպքը չէ, երբ երեխան ծնվում է օդանավի կամ ուղղաթիռի թռիչքի ընթացքում։



