Մենք լիարժեք պատրաստ էինք այսպիսի ինտենսիվ հանդիպում անցկացնելուն. Թոմաս Տուխել
СПОРТԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրադարձել է Լևերկուզենի «Բայեր04»-ի հետ հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տուխելը անդրադարձել է այս հանդիպման ընթացքում«Բորուսիա»-ի դժվարություններին և առավելություններին:
«Կարծում եմ, մենք առաջին խաղակեսում ավելի կենտրոնացած և նպատակաուղված էինք խաղում: Երկրորդ հարկում մեր թիմը ավելի շատ մենամարտեր հաղթեց: Մեծ հաշվով մենք պատրաստ էինք նման խստապահանջ խաղի, սակայն այն տակտիկական մեխանիզմները, որոնցով մենք պատրաստվում էինք կազմակերպել գրոհները, միշտ չէր, որ հաջողվում էր: Բայց և այնպես առաջին խաղակեսում «Բորուսիա»-ի խաղը ավելի տպավորիչ էր», -ասել է Թոմաս Տուխելը:
Խոսելով երկրորդ խաղակեսի մասին Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ «Բորուսիա»-ն գերիշխում էր, ավելի շատ տարածություն էր ստեղծվել խաղադաշտում, ինչը տվեց հնարավորություն կազմակերպել հակագրոհներ, որոնցից գոնե մեկը եղավ արդյունավետ և հաղթանակ բերեց դորտմունդյան թիմին:
«Խաղի ընթացքում տեղի ունեցած դադարից հետո, հանդիպման ընթացքն էլ ավելի լարված էր: Մենք սկսեցինք պաշտպանվել և դա բերեց իր արդյունքը, երբ 87-րդ րոպեին Ռոյսը կարող էր արդյունքի հասնել, հաշիվը դարձնելով 2:0, սակայն նրա մոտ չստացվեց դարպասապահի ոտքերի արանքով գնդակը ուղարկել դարպասը» - նշել է Տուխելը:
Հանդիպումը բավականին լարված էր և խաղի 64-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խփած գոլից հետո «Բայեր04»-իֆուտբոլիստները հրաժարվում են խաղը դաշտի կենտրոնից սկսել: Հանդիպման գլխավոր դատավոր Ֆելիքս Ցվայերը «Բայեր04» -իհարձակվող Քեսլերի հետ մոտ 2 րոպե բանակցելուց հետո 67-րդ րոպեին կանգնեցնում է < i>խաղը և թիմերին հրավիրումհանդերձասրահ: Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի առաջնության 22-րդ տուրում 1:0 հաշվով հաջողության հասավ Լևերկուզենի «Բայեր04» թիմի նկատմամբ: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով հոգուտ Դորտմունդի «Բորուսիա»- ի: