Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն գաղտնի փախել է Լեհաստան՝ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, ցամաքային անցակետերից մեկով։ Լուսանկարում՝ նրա ծառայողական աշխատասենյակում հայտնաբերված դոլարներով և եվրոյով լցված պահարանը, որը սեպտեմբերի 5-ին խուզարկությունների ընթացքում բացվել էր՝ նրա փախուստից առաջ։
Փախուստից մեկ օր առաջ Կրավչենկոն որոշում էր ստորագրել NABU-ի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի նկատմամբ կասկածի մասին։ NABU-ն ուկրաինա-ամերիկյան հակակոռուպցիոն մարմին է, որի աշխատակիցները նախկինում գլխավոր դատախազին կասկածել էին զանգերի կենտրոնների գործունեությունը հովանավորելու մեջ։
Կազմակերպված հանցավոր խմբի բացահայտման մասին տեղեկատվությունը NABU-ն և SAP-ը հրապարակել էին սեպտեմբերի 4-5-ին՝ այն անվանելով «Կարթագեն» գործողություն։ Դրանից հետո ձերբակալվել էին Գլխավոր դատախազության գրասենյակի կիբերդեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կրոպիվան և նրա հանցակից Ելիզավետա Իվախնենկոն։ Նրանց մեղադրել էին խարդախության կենտրոնների ցանցը հովանավորելու մեջ, որոնց աշխատակիցները խաբում էին Ռուսաստանի և Եվրոպայի բնակիչներին։



