Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարչապետն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն (ֆոտո)

ПОЛИТИКА

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկու երկրների միջեւ փոխադարձ վստահության վրա կերտված հարաբերություններն այսօր արդարացիորեն բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ, իսկ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են պատմամշակութային բազմադարյա կապերով: Մեր երկրների միջեւ այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որի վառ դրսեւորումն են հանդիսանում մեր Նախագահների միջեւ հաստատված ընդգրկուն երկխոսությունը եւ ինտենսիվ փոխշփումները: Հայ-ֆրանսիական օրինակելի համագործակցության հերթական ապացույցն էր նաեւ  վերջերս Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցը, որի ընթացքում մեր պատվիրակությունն արժանացավ ամենաջերմ ընդունելության, ինչի համար ցանկանում եմ վերստին անկեղծ  երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի վարչապետին եւ իշխանություններին:

Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Շուրջ 23 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում  էլ ավելի են սերտացել միջխորհրդարանական կապերը, նշանակալիորեն ընդլայնվել է  ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչատարածքային միավորների միջեւ,  Լիոնում եւ  Մարսելում բացվել  են Հայաստանի գլխավոր հյուպատոսություններ, աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային եւ   գիտակրթական ոլորտներում,  երկու տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն է մեկնարկել Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության  լավագույն հարթակներից է հանդիսանում նաեւ Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:

Նշված  ձեռքբերումների մեջ, անկասկած, իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաեւ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում եւ Ֆրանսիայում գործող երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, եւ Ֆրանսիայի դեսպանության անձնակազմին ձեր պատասխանատու առաքելության համար` միտված հայ-ֆրանսիական համագործակցության էլ ավելի  ընդլայնմանը:

Չեմ կարող չնշել նաեւ այն կարեւորությունը, որ հատկացնում է Հայաստանը  Ֆրանսիային` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի եւ նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք  բարձր ենք գնահատում  Ֆրանսիայի կողմից ներդրվող հետեւողական ջանքերը`  ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման:

Համոզված եմ, որ Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող կապերը կհարատեւեն` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ շնորհավորել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, այլեւ յուրովի կամուրջ են մեր բարեկամության ամրապնդման գործում:  Եզրափակելով խոսքս` մեկ անգամ եւս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ` Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն եւ բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նորանոր ձեռքբերումներ»:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности