Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք

ОБЩЕСТВО

Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդը թարմացվում է. տարբեր մարզերում այս պահին 7 նոր շենքերի կառուցման կամ վերափոխման աշխատանքներ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։

Նրա խոսքով՝ երկար ժամանակ Հայաստանի սոցիալական բնակարանների ֆոնդը ընդգրկել է ընդամենը 5 նախկին հանրակացաններ, որոնք որոշակիորեն վերափոխվել և հարմարեցվել էին։ Ընդհանուր առմամբ, խոսքը շուրջ 280 բնակարանների մասին է Երևանում և մարզերում, այդ թվում՝ Սպիտակում, Մարալիկում։

«Հիմա արդեն այն, ինչ մենք կառուցում ենք, կառուցում ենք նոր մոտեցումներով, օրինակ՝ ոչ միայն մեկ սենյականոց բնակարաններ են կառուցվում, այլև բազմանդամ ընտանիքների համար, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, ավելի հեշտ կառավարվող և համատեղ ժամանակ անցկացնելու միջանցքներ և այլն»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ նոր շենքերը կառուցվում են այնպես, որ շահառուներին հնարավոր լինի ավելի լավ պայմաններ առաջարկել։

Այս պահին շենքերը տարբեր փուլերում են՝ նախագծման, կառուցման և այլն։ Դրանց շինաշխատանքներն ավարտին հասցնելու արդյունքում ակնկալվում է սոցիալական բնակարանային ֆոնդը հասցնել շուրջ 700-ի։ Նախարարի տեղակալի խոսքով՝ մտադիր չեն դրանով սահմանափակվել. նպատակն է այդ թիվը հասցնել 1000-ի։

«Մենք շարունակում ենք նաև փնտրել նոր շենքեր։ Օրինակ, կան շենքեր, որոնք կիսակառույց են եղել կամ այլ նպատակով են ծառայել։ Մենք դիտարկում ենք դրանք վերափոխելու և սոցիալական բնակարան դարձնելու հնարավորությունը»,- նշել է Լուսինե Քոչարյանը։

Սոցիալական նոր բնակարանները կառուցվում են Գորիսում, Հրազդանում, Գավառում, Վանաձորում և այլն։

Նրա խոսքով՝ սոցիալական բնակարանների ոլորտում հիմա նոր կոնցեպտներ են ներդրվում, օրինակ` Գորիսում բնակելի շենքի վերին հարկում են բնակարաններ կառուցվում։ Պիլոտային մի ծրագիր էլ իրագործվում է Արտաշատում։ Շինարարությունն ընթացքի մեջ է, որտեղ բնակարանները տրամադրվելու են սիմվոլիկ վարձով՝ ամսական 8000 դրամով։

«Այստեղ հաջողելու դեպքում ծրագիրը շարունակական կլինի»,- նշել է Քոչարյանը։

Այս պահին առկա սոցիալական բնակֆոնդում մի քանի ազատ բնակարան կա Մարալիկում։ Փոխնախարարի խոսքով՝ այստեղ բնակարանները բավականին փոքր են, ինչի պատճառով մեծ ընտանիքներ չի հաջողվում տեղավորել։

Սոցիալական բնակարանների ծրագիրը կապվել է ընտանիքների անապահովության գնահատման ծրագրի հետ։

Սոցիալական բնակարան ստանալու համար ընտանիքը երրորդ մակարդակի անապահովություն ունենալուց բացի պետք է բավարարի հետևյալ պայմաններից որևէ մեկին` ունենա կենսաթոշակառու կամ հաշմանդամություն ունեցող անդամ, լինի բազմազավակ կամ երեխաները լինեն միակողմանի ծնողազուրկ։

Այս տարի իրավական ակտում փոփոխություններ են կատարվել և ներառվել են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Փոխարենը հանվել է այսպես կոչված «աշխատանքի վետերան» հասկացությունը, քանի որ նման շահառուներ այլևս չկան։

Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին, ապա ինչպես դեռ նախորդ տարեվերջին հայտարարել էր նախարար Արսեն Թորոսյանը, այլընտրանք է առաջարկվում այն ընտանիքներին, որոնք բաղկացած են մինչև 3 անդամից և ունեն խոր կամ ծանր հաշմանդամության կարգ կամ 60 և ավելի բարձր տարիքի են։

Եթե այս ընտանիքները հավաստագիր ստանալու համար բավարարում են կառավարության առաջարկած բոլոր պայմաններին (որոնք հիմնականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն ունենալուն), սակայն նրանց գումարը չի բավարարում տուն ձեռք բերելու համար, հնարավորություն է ընձեռվում գրանցվելու նախարարության սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում։

Սոցիալական բնակարանների համար շահառուի հետ պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով, որից հետո կա հնարավորություն երկարաձգելու ժամկետը ևս 3 տարով, եթե ընտանիքն այդ ընթացքում դուրս չի եկել իր անապահովության կարգավիճակից, չի կարողանում կարգավիճակի հարց լուծել։

«Նախկինում տարբեր կարգավորումներ են եղել՝ 5, 10 տարի ժամկետով և այլն։ Հիմա այդ մարդկանց համար մենք զրոյացրել ենք ժամկետը, որ անհավասար պայմաններ չլինեն։ Եթե իրավական հիմքերը կան սոցիալական բնակարանում մնալու, այդ 3 տարին հաշվվում է»,- նշել է Քոչարյանը։

Եթե իրավական հիմքը բացակայում է, չեն համապատասխանում պայմաններին, միևնույն է՝ պետությունը ժամանակ է տալիս կացարանի հարց լուծելու համար։

Քոչարյանի խոսքով՝ այդ 3 տարիների ընթացքում գործում է, այսպես ասած, սոցիալական միջամտության ծրագիր, սոցաշխատողն է աշխատանք տանում, զբաղվածության ապահովման ուղղությամբ են ջանքեր գործադրվում, ինչը պետք է օգնի ընտանիքին տարիներ անց դուրս գալ սոցիալական բնակարանից։

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества