ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում
МЕЖДУНАРОДНОЕԲալթյան օդային պարեկային առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի կենտրոնական Կայսիադորիսի շրջանում, հաղորդել են լիտվական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնին։
«Անօդաչու թռչող սարքը մտել է Լիտվա ենթադրաբար Բելառուսի տարածքից և ուղղվել դեպի երկրի արևմտյան մասը։ Այն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված Eurofighter-ի իտալացի օդաչուների կողմից», - ասվում է հայտարարության մեջ։
Ակտիվացվել է «Skydas» պլանը, որը սովորաբար իրականացվում է միջադեպերի վայրերում, որտեղ պայթյունի վտանգ կա։ «Կա մեծ հավանականություն, որ անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է տեղափոխել», - նշված է հայտարարության մեջ։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



