Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդուն
ОБЩЕСТВОՌուսաստանի Ալթայի երկրամասում իրավապահները ձերբակալել են 28-ամյա տղամարդու, որին կասկածում են երկուամյա որդուն սպանելու փորձի մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Ռուբցովսկ քաղաքում։ Քննչական մարմնի տվյալներով՝ տղամարդը, դժգոհ լինելով երեխայի լացից, ուժգին նետել է նրան հատակին, ապա մի քանի անգամ ոտքերով հարվածել գլխին։
Ծանր վնասվածքներով երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է ընկել։
Դեպքի առթիվ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փորձի հատկանիշներով։ Այժմ քննարկվում է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



