Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգ
ВИДЕОԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ամփոփելով ոչ միայն իրականացված աշխատանքներն ու արդյունքները, այլև այն փոփոխությունները, որոնք ձևավորում են ընկերության հետագա զարգացման օրակարգը և կայունության թեմաները դիտարկվել են ավելի լայն և համակարգային շրջանակում։ Սա ընկերության հինգերորդ Կայուն զարգացման հաշվետվությունն է, ինչը բացառիկ ցուցանիշ է Հայաստանի համար։ ԶՊՄԿ-ն միակ ընկերությունն է, որ հետևողական կերպով ամեն տարի ներկայացնում է այս կարևոր զեկույցը։ Արդեն երրորդ անգամ ընկերության Կայուն զարգացման հաշվետվությունն անցնում է նաև արտաքին աուդիտ։
Առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA)՝ հնարավորություն տալով միաժամանակ գնահատել, թե կայուն զարգացման չափանիշներն ինչպես կարող են ազդել ընկերության գործունեության վրա և, հակառակ ուղղությամբ, ինչ ազդեցություն ունի ընկերության գործունեությունը շրջակա միջավայրի ու համայնքների վրա։
ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD շրջանակին համապատասխան գնահատում՝ ուսումնասիրելով բնության հետ կապված ազդեցությունները, կախվածությունները, ռիսկերն ու հնարավորությունները:
Հանքարդյունաբերության ոլորտում բնական ռեսուրսների և էկոհամակարգերի հետ փոխազդեցությունը գործունեության առանցքային բաղադրիչներից է։
Մշակվել է 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը, ինչը կլիմայական օրակարգը տեղափոխում է առանձին բնապահպանական նախաձեռնություններից` դեպի երկարաժամկետ բիզնես պլանավորման մակարդակ։
Շարունակվել է նաև ԶՊՄԿ գործող պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



