Լոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը
МЕЖДУНАРОДНОЕԼոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթսվորթ շրջանում լրագրողների ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռը երեքշաբթի երեկոյան ընկել է մեկ այլ մահաբեր վթարի վայրից ընդամենը մի քանի թաղամաս հեռու՝ ամենագնացի և Metro ավտոբուսի բախման տեղանքում։
Դեպքի վայրում առաջիններից մեկը եղել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը։ Նա ամուսնու հետ գնում էր խանութ, երբ տեսել է ծխի սյունը և ամուսնու հետ որոշել է մոտենալ դեպքի վայրին։
«Մենք մոտեցանք այնտեղ՝ շենքի հետևի կողմը։ Այնտեղ մի տղամարդ կար, որին դիպել էր ուղղաթիռը», – պատմել է Սևանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում լուրեր հեռարձակելու համար նախատեսված ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу



