Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով
ПОЛИТИКАՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կուրիլյան կղզիներ իրենց քաղաքացիների առանց վիզայի այցելությունների ռեժիմը վերադարձնելու ճապոնական իշխանությունների ցանկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա ավելի շուտ հարց է Արտաքին գործերի նախարարությանը: Իրավիճակն, իրականում, ակնհայտ է։ Ճապոնիան ծայրաստիճան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում մեր երկրի նկատմամբ, Ճապոնիան միացել է բոլոր պատժամիջոցներին, ըստ էության, այն մտնում է ոչ բարեկամական երկրների ցանկի մեջ, ուստի առայժմ հույս դնել ինչ-որ, այսպես ասենք, փոխադարձ զիջումների վրա, դժվար թե ստացվի»,- հավելել է նա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



