Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»» վերնագրով հոդվածում գրում է, որ պաշտոնական Երևանի վերջին քայլերն աչքի են ընկնում պարադոքսալ, եթե ոչ երկիմաստ վարքագծով։ Մի կողմից՝ Հայաստանը ԵԱՏՄ– ին պաշտոնական բողոք է ներկայացրել՝ կապված հայկական ապրանքների մատակարարման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետ, և թվում է, թե Երևանը նպատակ ունի խթանել համագործակցությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հայտարարում է, որ իր երկիրը չի հրաժարվի ԵՄ–ին միանալու օրենսդրական գործընթացից։ Իրականում թվում է, թե Հայաստանը ցանկանում է մաքսային միություն ունենալ ԵՄ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ Իր հերթին՝ ԵՄ խորհուրդը քայլ է կատարել Երևանի ուղղությամբ՝ ընդունելով ժամանակավոր միջոցառումներ Հայաստանի հետ առևտուրն ազատականացնելու համար՝ սահմանելով, այսպես կոչված, արտոնյալ ռեժիմ։ Ըստ Բրյուսելի, այդ միջոցառումները կընդգրկեն Հայաստանից դեպի ԵՄ իրականացվող ընթացիկ արտահանման 80 %-ը։ Ընդ որում, Բրյուսելը չի թաքցնում այն փաստը, որ դա քաղաքական որոշում է։

Բայց արդյո՞ք այս «նոր հնարավորություններն» իրական են Հայաստանի համար։ ԵՄ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի վերացումը ամենևին չի երաշխավորում հայկական ապրանքների հոսք դեպի ԵՄ: Լոգիստիկայի տեսանկյունից դեպի ԵՄ արտահանում իրականացնելն ավելի հեշտ և էժան է անգամ Հյուսիսային Աֆրիկայից, քան Հայաստանից։ Դրան գումարվում են նաև բյուրոկրատական և կարգավորող վերահսկողության հետ կապված խոչընդոտները։ «Եվրոպական միության անասնաբուժական և բուսասանիտարական պահանջները չափազանց խիստ են, մինչդեռ հայկական արտադրանքը, ինչպես վկայում են ռուսական ստուգումները, հաճախ չեն համապատասխանում նույնիսկ ռուսական չափանիշներին, – պարզաբանել է տնտեսագետ Իվան Լիզանը vz.ru–ի հետ զրույցում,– դա ներառում է ամեն ինչ՝ սկսած սերտիֆիկացումից, փաթեթավորումից և մակնշումից մինչև արտադրական վերահսկողություն»։

Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ–ն, անշուշտ, առկա է «հայկական արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ՝ մասնավորապես Արևմուտք վերաուղղորդելու փորձ»։ Սակայն, ի հեճուկս Երևանի հնչեցրած համարձակ հայտարարությունների, արտահանման իրական ծավալները նվազագույն են հենց այն պատճառով, որ եվրոպական չափանիշները տարբերվում են ռուսականից։ Նույնիսկ եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ լիարժեք ազատ առևտրի համաձայնագիր կնքել, իրավիճակը պարտադիր չէ, որ բարելավվի. սահմանափակումները պարզապես ավելի համակարգային բնույթ կստանան։

Եվրոպան Հայաստանին չի տրամադրի իր ապրանքները ԵՄ-ում վաճառելու լիակատար ազատություն, բայց փոխարենը կպահանջի գյուղատնտեսական արտադրությունն ու քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրոպական հանձնաժողովի չափանիշներին։ «Հենց Եվրոպական հանձնաժողովն է դա որոշում պարբերաբար վերանայվող քվոտաների միջոցով, այսինքն՝ այն, թե ինչ պետք է իրականում արտադրեն Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագրեր ունեցող երկրները, – ասել է Իվան Լիզանը,– հետևաբար, Երևանը ոչինչ չի շահում ԵՄ-ի հետ առևտուրն ազատականացնելու որոշումից։ Մինչդեռ Եվրոպան կարող է զգալի օգուտներ քաղել, և խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի մասին է։ ԵՄ-ն մտադիր է օգտագործել Հայաստանը որպես «բանալի»՝ միաժամանակ ռուսական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և բուն ռուսական շուկա մուտք գործելու համար»։

«Հայաստանը հանդիսանում է Եվրոպական միությունից Ռուսաստան ապրանքների «մոխրագույն» ներկրման ուղիներից մեկը։ Դա ներառում է որոշակի խիստ զգայուն ապրանքներ, որոնք ներկայումս մեծ նշանակություն ունեն մեզ համար, – vz.ru–ի հետ զրույցում պարզաբանել է IMEMO-ի գիտաշխատող Դմիտրի Օֆիցերով-Բելսկին,– և սա միակ խնդիրը չէ։ Որպես ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը լիարժեք մաքսային միության մաս է կազմում, ինչը նշանակում է, որ նա ստանում է տվյալներ ԵԱՏՄ շուկաներ մուտք գործող ապրանքների տեսականու և ծավալների վերաբերյալ։ Այդ տեղեկության հասանելիությունը ԵՄ-ին թույլ կտա մասնակիորեն վերահսկել դեպի Ռուսաստան իրականացվող «մոխրագույն» ներկրման ուղիները այլ գործընկեր երկրներից»:

Երկրորդ հարցը վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռնպահ է մնում ԵՄ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց։ Ըստ էության, դա նշանակում է մաքսային քաղաքականության տապալում։ «ԵԱՏՄ շուկան ունի ԵՄ-ից ապրանքների ներկրման իր կանոնները։ Եվ, բնականաբար, դրանք կդասվեն «սահմանափակումների» շարքին, – vz.ru–ին տված հարցազրույցում բացատրել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,– Բրյուսելը կփորձի օգտագործել Հայաստանի հետ կապը իր ապրանքները Եվրասիական շուկա առանց մաքսատուրքի մատակարարելու համար՝ դրանով իսկ զրոյացնելով Մաքսային միության ողջ իմաստը անդամ պետությունների համար»։

Այսպիսով, ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով` Երևանը փաստացի գործում է ի վնաս Ռուսաստանի տնտեսության՝ հանուն Եվրոպական միության շահերի, և, բնականաբար, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ «Եթե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի կազմում, ապա պետք է հետևի ԵԱՏՄ արտաքին առևտրային կանոններին։ Գործնականում Եվրոպայի հետ համաձայնագիրը նշանակում է, որ Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարածքից, – ասել է Նիկոլայ Սիլաևը,– այլ կերպ ասած՝ անհնար է միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Պետք է ընտրություն կատարել»։

Ընդ որում, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, առնվազն մինչև ԵՄ–ին միանալու շեմին հայտնվելը նա մտադիր է շարունակել զբաղեցնել նաև ԵԱՏՄ «աթոռը»։ Առաջին հայացքից թվում է, թե անհնար է այդ աթոռը նրա տակից հանել, քանի որ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը չեն նախատեսում անդամակցությունից հեռացման հնարավորություն։ Բայց մյուս կողմից էլ՝ կազմակերպությունից որևէ երկրի հեռացնելու ուղղակի արգելք նույնպես գոյություն չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества