ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի զինված ուժերը մայիսի սկզբից ի վեր առևտրային նավերին աջակցություն են ցուցաբերել Հորմուզի նեղուցով ավելի քան 900 միլիոն բարել նավթ տեղափոխելու հարցում: Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Թիմ Հոքինսը։
Նա ընդգծել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, նավթի լցանավերի տարանցումն այդ միջազգային ջրային ուղով շարունակվում է։
«Ամիսներ շարունակ մենք աջակցում ենք տարբեր բեռներ, այդ թվում՝ նավթահումք փոխադրող առևտրային նավերի անցմանը», – ասել է Հոքինսը։
Նա տեղեկացրել է, որ նեղուցի շրջափակումն ԱՄՆ ուժերի կողմից շատ արդյունավետ է։ Նրա խոսքով՝ իրենց վերաուղղորդել են ավելի քան 100 նավ, որոնք փորձել են խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



