Կառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը
ПОЛИТИКАՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
«Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը, այդ թվում՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները, ներդնել գնահատման սկզբունքով վարձատրության կարգավորումների օրենսդրական հիմքեր, վերափոխել կատարողականի գնահատման և պետական ծառայողներին տրվող պարգևատրման գործող համակարգը, իրականացնել համակարգային նշանակության այլ փոփոխություններ»,-ասաց Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց.
«Այս վճարման համակարգը գործելու է ամբողջությամբ կատարողականի հիման վրա, այսինքն՝ արդյունքների հիման վրա է: Կա արդյունք՝ կա վարձատրություն, չկա արդյունք, ուրեմն վարձատրությունը ոչ միայն պակաս է, այլև դրանից հետագայում բխելու են նաև կոնկրետ հետևանքներ»:



