«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
ОБЩЕСТВОԵՎՍ ՄԻ ԼՈւՅՍ ՄԱՐԵՑ․․․․
ՀԱՍՄԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ, Անձ, ում անդառնալի կորստի հետ անհնար է համակերպվել, Անձ, ում հեռանալով՝ աշխարհում ջերմությունն ու լույսը պակասեց․․․․
Մարեց մի լույս, որ տարիներ շարունակ անմնացորդ ջերմացնում էր բազում հոգիներ, մարեց մի լույս, ում բարությունն անսահման էր, նվիրվածությունն՝ անմնացորդ․․․․
Հասմիկ Մեսրոպյանի համար մանկավարժությունը պարզապես մասնագիտություն չէր, այլ սրբազան առաքելություն ու ապրելակերպ։
Անսպառ համբերատարությամբ ու հոգատարությամբ նա ընդունում էր յուրաքանչյուր աշակերտի, նկատում էր ամենամեծ և ամենափոքր մտահոգությունները, լսում և սրտով հավատում նրանց ուժերին։
Նրա նվիրվածությունն իր կոչմանը սահմաններ չուներ, նա երբեք չխնայեց իր ժամանակը, էներգիան ու հոգու անսպառ լույսը։
Լռեց մի հոգի, ով իր էությամբ սրտի ջերմությամբ ու իմաստությամբ մեզ սովորեցնում էր ապրել, սիրել և մարդ մնալ։
Նրա բարի ժպիտը, անմնացորդ սերը, հոգատար աչքերն ու իմաստուն խրատները հավերժ դրոշմվել են մեր հոգիներում։ Դպրոցում տիրող լռությունն այժմ անասելի ցավով է լցված, իսկ նրա թողած անբասիր անունն ու լուսավոր հետքը երբեք չեն աղոտանա։ Նա վառեց հազարավոր մոմեր, ինչերը շարունակելու են լուսավորել աշխարհը՝ նույնիսկ նրա ֆիզիկական բացակայությամբ։
Հասմիկ Մեսրոպյանի անդառնալի կորուստը ցավաշատ կորուստ է ոչ միայն ընտանիքի ու հարազատների, այլ նաև ողջ կոլեկտիվի, կրթական համայնքի, սերունդների ու բոլոր նրանց համար, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու և աշխատելու նրա հետ։
Նրա կերպարը՝ որպես նվիրյալ մանկավարժի, վաստակաշատ ուսուցչուհու ու ազնիվ մարդու, ընդմիշտ վառ կմնա մեր հիշողության մեջ։
Խոնարհվում ենք Քո մեծ վաստակի, ազնիվ հոգու և լուսավոր կերպարի առջև, սիրելի՛ Հասմիկ Մեսրոպյան՝ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ ․․․․
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
5
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi



