Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ Տոպուրիա
СПОРТԽառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Իլիյա Տոպուրիան հայտարարել է մենամարտերին վերադառնալու մասին։
Հունիսին Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած մենամարտում նա տեխնիկական նոկաուտով պարտվել էր Ջասթին Գեյջիին։
«Բժշկական հետազոտություններն ավարտվել են։ Ես վերադարձել եմ։ Այս ընթացքում իմ հասցեին զազրելի խոսքեր ասածներին և ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ։
Հիմա տեսնենք, թե ում համարձակությունը կհերիքի։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Հաջորդ անգամ կհետևեմ, որ ստուգեն Ջասթինի ձեռնոցները, դրանց մեջ ավելորդ բան չդնելու համար։ Շուտով կհանդիպենք»,- սոցիալական ցանցերում գրել է Տոպուրիան։
Գեյջիից կրած պարտությունն առաջինն էր Տոպուրիայի կարիերայում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



