Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը
ПОЛИТИКАՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ սեպտեմբերի 7-ից մեկնարկած առաքելությունների ներկայացուցիչներին՝ չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված հարկային վարչարարության գործընթացների բարելավման նպատակով միջազգային լավագույն փորձի ներդրման և միջազգային հարկման ոլորտում FITAS գործիքի կիրառմամբ հարկային մարմնի և վերջինիս կարողությունների գնահատման նպատակով։
Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ աջակցությունների առանցքային դերը ՊԵԿ բարեփոխումների գործընթացում:
Հանդիպման ընթացքում ԱՄՀ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են առաքելությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպումների և աշխատանքների արդյունքները և կատարելագործման առաջարկություններ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված հարկային վարչարարության և միջազգային հարկման գործընթացների բարելավման վերաբերյալ։ Առաջարկությունները հնարավորություն կտան ՊԵԿ-ում միջազգային լավագույն փորձն առավել արդյունավետ և համակարգված ներդնել։
Կողմերը քննարկել են նաև ՊԵԿ կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության հետագա ուղղությունները՝ հաշվի առնելով ԱՄՀ առաքելությունների արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները։ Այս համատեքստում վերահաստատվել է համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ՊԵԿ վարչարարության արդյունավետության և շարունակական կատարելագործման նպատակով։



