Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը տասն օրով ընդհատած տեխնիկական սպասարկման աշխատանքները Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ քննարկումների տեղիք են տվել։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի։ «Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և հիմնանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի այդ գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը նշել է, որ այդ ընթացքում հանրապետության սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող բնական գազի հաշվին։

Հայաստանն իր գազի պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարում է ռուսական գազով։ 2025 թվականին «Գազպրոմը» երկրին մատակարարել է մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս մոտ 476 միլիոն խորանարդ մետր տարեկան ստացվում է Իրանից՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով։ Այդ գինը գործող պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի սկիզբը։

Հարկ է նշել, որ այս իրավիճակում արտառոց ոչինչ չկա։ Օրինակ՝ 2025 թվականին պլանային սպասարկման աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերի 16-ից 26-ը, իսկ 2024 թվականի նոյեմբերին մատակարարումն ընդհատվել էր մեկուկես օրով՝ Վրաստանի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների պատճառով։ Վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների շահագործման ընթացքում նման կարճաժամկետ ընդհատումները տեղավորվում են համաշխարհային պրակտիկայի շրջանակներում: Այնուամենայնիվ, այս անգամ լուրը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ տեխնիկական սպասարկման աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով լրացուցիչ մատակարարներ գտնելու մտադրության մասին։ «Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք դիվերսիֆիկացնում մեր գործունեությունը։ Մեր քաղաքական որոշումն է զարգացնել մեր անկախությունն ու պետականությունը։ Ընդհանուր առմամբ, մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք անելու ցանկացած սցենարի դեպքում»,- ընդգծել էր Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե հնարավորություն ստեղծվի գազ ներկրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբյուրից, կամ եթե գազատար անցնի Հայաստանի տարածքով, կառավարությունը կգնա այդ ճանապարհով։

«Հայաստանում գազը էժան չէ։ Այլ երկրների համեմատ՝ սահմանից մինչև սպառող ընկած ճանապարհին գնի ամենակտրուկ աճը տեղի է ունենում հենց այստեղ՝ Հայաստանում։ «Գազպրոմ Արմենիան» զգալի շահույթ է ստանում։ Այս փաստը պետք է ընդունել»,հավելել էր վարչապետը։

Նա նաև պարզաբանել էր, որ եթե գազի գինը բարձրանա, կառավարությունը կվերանայի ռուսական ընկերությանը նախկինում տրամադրված արտոնությունները կամ նպաստավոր պայմանները։ Փաշինյանը պատրաստ է այդ հարցը քննարկել Մոսկվայի հետ «հանգիստ, գործնական մթնոլորտում»։

Հարկ է նշել, որ գազի գնի հնարավոր վերանայման թեման ակտիվորեն քննարկվում էր 2026 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ի վեր։ Մասնավորապես, Պուտինը մատնանշել էր Երևանի՝ դեպի եվրոպական ինտեգրում ձգտման անհամատեղելիությունը ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, ինչպես նաև հիշատակել էր եվրոպացիների համար գազի գինը։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս «տեխնիկական դադարը» համընկել է գազի ոլորտում հետագա համագործակցության պայմանների, այդ թվում՝ գնագոյացման բանաձևի շուրջ Երևանի և Մոսկվայի միջև բարդ բանակցությունների ժամանակաշրջանի հետ։ Օրինակ՝ մայիսի վերջին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել Երևան՝ նշելով, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013 թվականի համաձայնագիրը Հայաստանին բնական գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ մատակարարելու վերաբերյալ, եթե հանրապետությունը չդադարեցնի դեպի ԵՄ ընթացող շրջադարձը։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ անտրամաբանական է փորձել վախեցնել իր երկրին բարձր գներով, քանի որ ինքը շուտով բավարար միջոցներ կունենա անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար։ Նա, ի թիվս այլնի, նշել էր, որ Երևանն արդեն իսկ իր սպառազինությունն է վաճառում զարգացած երկրներին։

Այնուամենայնիվ, Երևանն այս պահին գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու սահմանափակ հնարավորություններ ունի։ Ներկայում Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին անհրաժեշտ բնական գազի մինչև 85 %-ը։ Եվս 15–20 %-ը ստացվում է Իրանից Հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց, թեև կողմերը քննարկում են այդ ծավալների ավելացման հարցը։ Եվ այստեղ Ադրբեջանը նույնպես կարող է առաջարկել իր ծառայությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ազեր Բադամովը Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու Երևանի ձգտումը դիտարկել է որպես Բաքվի հետ համագործակցության հնարավորություն։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման ֆոնին միանգամայն իրատեսական է, որ էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կառաջանան։ Եթե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, ապա Ադրբեջանը կարող է դառնալ ամենաեկամտաբեր և աշխարհագրական տեսանկյունից բնական այլընտրանքներից մեկը», - Modern.azին տված հարցազրույցում ասել է Բադամովը։ Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կարող են կառուցվել «Թրամփի ճանապարհի» երկայնքով։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ նպատակը Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կախվածությամբ փոխարինելը չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества