ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել, ըստ որի` կղզում ԱՄՆ-ն զգալի ռազմական ներկայություն կունենա։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Truth Social-ում կատարած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի թշնամիները չեն կարողանա կղզում զգայուն նշանակության ներդրումներ կատարել առանց Միացյալ Նահանգների հավանության, և որ համաձայնագիրը ժամկետային սահմանափակում չունի։
«Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները միշտ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորություն՝ Գրենլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու նպատակով»,– գրել է Թրամփը
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



