Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի
ОБЩЕСТВОՀամայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչն իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվեց Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։
Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք տվին սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18․30-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Ջերմուկի բաժին։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու վարած մեքենայում հայտնաբերվեց կեղծ օղու 24 շիշ և տարատեսակ ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։
Նախաքննությունը շարունակվում է։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



