Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը
СПОРТԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարում միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային:
28-ամյա մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: Հաղթանակը տոնելիս Շահբազյանն օկտագոնում ծածանել է Հայաստանի պետական դրոշը:
Խառը մենամարտերում (MMA) Շահբազյանն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 17-ում հաղթել է, իսկ 6-ում՝ պարտվել: 33-ամյա Ֆերեյրան իր ակտիվում այժմ ունի 15 հաղթանակ և 5 պարտություն:
Հիշեցնենք, որ UFC 331 մրցաշարի շրջանակում հաղթանակ էր գրանցել նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը: Հայ մարտիկը մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտի հենց առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին:
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



